Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ

Լուտերի ուսոյց մարդկան, թէ նոքա ունէին իրաւունս, և թէ ազատութիւն դատողութեան է մի պատուաթանագոյն ձրից Արարչին։— <ref>[ոչինչ ազգ]<ref> Չէ՛ արժանի <ref>[է]<ref> ազատութեան ազգ ինչ, որ ո՛չ կարէ կեալ ընդ օրինօք ազատաբար<ref>[սկզբում՝ կարէ ազատաբար կեալ ընդօրինօք]<ref> ։— Երկրագործութիւն և մանուֆակտուրք և արուեստականութիւնն են յորդահոս աղբիւրք փարթամութեանց ազգաց, աղբիրք, որք վասն չաւիակեաց և աշխատասէր ազգի միոյ ո՛չ բնաւ սպառին։ Յամենայն բարեկարգեալ տէրութիւն՝ նամանաւանդ յազատ տէրութիւնս պա՛րտ է լինեը իշխանին առաջին պաշտպան որպէս և առաջին ջատագով ճարտարութեանց և մակացութեանց։ Այսու օրինակաւ <ref>[կարեն]<ref> զօրեն իշխանք և ժողովուրդք մնալ յապահովի և անսասան, և գտանել զիւրաւունս՝ զորոյ զհիմն եդ նոյն իսկ բնութիւնն ի սիրտս մարդկան։ - Ի լուսաւորութենէ ծնանին <ref>[լուսաւորութիւն է ժառանգ]<ref> իշխանութիւնը և հանճարը, իշխանութիւնն պա՛րտ է բառնալ զթշուառութիւնն՝ որոը <ref>[տ<իրեն>]<ref> արդէն իսկ ի բազում ժամանակս տիրեն ի վերայ երկրի մերոյ, և յանապատ և յաւեր դարձուցին զբարելից և զպատուականագոյն սահման Եւրոպիոյ առանց զանազանութեան։ — Ո՛չինչ այնպէս պսակէ և փառաւորէ զարժանաւորութիւն թագաւորաց, որը անանաչառութիւնն և արդարութիւնն։ Վսեմական աստիճանի նորա, չի՛ք ինչ այնպէս արժանաւորագոյն քան զնա. նա է, որոյ վասն ես առաւել քան զամենայն նախանձաւոր լինիմ։ Զի՞նչ թանկագոյն, քան զարդարութիւնն։ Նա է մի յառաջին կարեաց մարդկութեան. նա է շաղկապ և հոգի ընկերութեան, նա ճշմարիտ հիմն հրապարակական ազատութեան։ Ուր տիրէ, փայլի ամենայն, բարգաւաճի ամենայն և բազմաօգուտ ներգործութիւն նորա տարածէ առասարակ զհաւատարմութիւն և զխաղաղութիւն։ Պատերազմունը և փառք յաղթութեանց են խաբուսիկ հրապոյրը ինչ. սակայն գոյն և այլ փառք, որը<ref>[եր<ևին>]<ref> փայլին ի բարեկարգեալ տերութիւնս, յայնոսիկ տէրութիւնս՝ ասեմ, ուր առանց ինչ խռովութեան և բռնակալութեան յառաջ գան նորոգ բարեկարգութիւնը և կատարեալ տնօրէնութիւնը։ ճշմարիտ գրական ութիւնն, որ է իսկական մասն փառաւորութեան ազգի, ցուցանէ զնախատինս և զբամբասանս վասն իւր։ Արդարախորհուրդ <ref>[և ընկերաս<էր>]<ref> մատենագիր, որ՝ սիրէ զաղաՔակիցս իւր, պարտի նախապէս յանձն առնուլ, ճանաչել, <ref>[թէ]<ref> ի մոռանալ պարտաւորութեան անհետանան իրաւունք<ref>[են]<ref>։ Իշխանաց այնքան բազում<ref>[զանազան]<ref> են պարտաւորութիւնը, մինչև <ref>[չեն ինչ դիւրեաւ]<ref> չէ կարելի մեղադրել նոցա, և թէ պատահեսցի նոցա տառապեցուցանեք զժողովուրդն և շխղճահարեալ մարդկութիւնն։ Ազատութիւնն ծանուցեալ <ref>[ծանուցեալն]<ref> մարդոյն զարժանաւորութիւն իւր, տայ նմայ զզօրութիւն և զմտերմութիւն՝ համբերութեամբ տանիլ զփոփոխութիւն կենաց։ Այլ այս ազատութիւն՝ կորնչի <ref>[դիւրեաւ]<ref> վաղվաղակի, եթէ տէրութիւն ո՛չ մնայ ի պարտ ու պատշաճ յարգանս, առ ի ապահովուել ժողովրդեան զայն, զոր նա վաստակեաց։ Տէրութիւնն, որ հայրաբար կամի կառավարել, պարտաւորէ զինքն լուսաւորել զժողովուրդն...<ref>[հասարակօրէն]<ref> Խռովութիւնը քաղաքացւոց, թուլատրութիւն