Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

երկրագործութեան, և հարստահարութիւն <ref>[գերութիւն]<ref>ժողովրդեան են հասարակօրէն թշուառադին, հետևանք, / որով տկարանայ տէրոuթիւն ինչ և մնայն յահի և ի դողման։


Սօյն այս թագաւոր յառաքելն <ref>[երբեմն]<ref> զոորգի իւր Օսքար ի կրթութիւն, զրէ առ դաստիարակ նորա 29 հոկտ. 1812։


«Ես խնդրեցի յԱրքայէն (գրէ նա), զի նա կացուսցէ զձեզ դաստիարակ իշխանազանեանն Օսքարայ որդւոյ իմոյ, և մեծութիւն նորա, բարեհաճեցաւ ընդունիլ զխնդիր իմ։ Արժանաւորութիւն ձեր ետ ինձ յատկացուցանել զայս ընտրութիւն։ Մնա յձեզ այժմ ի հրահանդել զսիրտ որդւոյ իմոյ և ի զարդացուցանել զհոգի նորա։


Բնատուր ձիրք նորա նպաստ տայցեն աշխատանաց ձերոց։ Դուք լցուցանէք միանգամայն զցանկութիւն իմ, տպաւորելով ի նմա զբարս և զսովորութիւնս, միով բտնիւ զազգային ունակութիւնս, այնպէս, զի կրթութիւն նորա ամենևին շվեդերէն լիցի և ազդն մեր ծանիցէ և շնորհակալու եղիցի <ref>[զխստագոյն՝որք իցէն]<ref> զբարւոյն՝ ջառաւիղելոյ ի ձերդ վաստակող և դասատուութեանց՝ զոր տայցէք <ref>[ետուք]<ref> նմա։ Հաստատեսջի՞ք ի սիրտս նորա զզգացմունս կրօնի, բարոյականութեան և սիրոյ առ օրէնս և առ Հայրենիս: Զարգացուցէ՛ք զհոգի նորա <ref>[այնպիսի]<ref> ուսմամբք օրինակ առնուլ զբարեփառ թագաւորս, վառեսջի՛ք զհոգի նորա նախանձու ճշմարիտ փառաց, որք լիցին նմա առարկայք կարօտանաց, պիտանի լինիլ ընկերակցաց իւրոց և օժանդակ բարեփայլութեան նոցա։ Որդի իմ է յայնպիսում հասակի, յորում <ref>[տպաւորեսցի նմա այն ամենայն]<ref> զոր ինչ և տպաւորեաց, էարէ պահպանել յամենայն կետնս, այսուաղագաւ ջանասջի՛ք արմատախիլ առնել զայն ամենայն, որ կոչի սովորութիւն։ Լինիլ անյողդյողդ, որ է հիմն բարւոց իշխանաց, պա՞րտ է նմա համարել իբրև զառտքինութիւնս, <ref>[և]<ref> զորս և ի գործ դիցէ ի սահմանեալ ժամանակի <ref>[ժամանակին]<ref>: Դիւրին լիցի ձեզ հասկացուցանել նմա, թէ պարտաւորութիւն նորա պա՞րտ է համաձայն լինիլ սրտի նորա, և թէ նա վասն այնորիկ կեայ, զի օգնական լիցի տկարաց և թէ երախտիք նորա լիցին <ref>[այլ նշան]<ref> նշան մեծասրտութեան, այլ ո՛չ սնափառութեան կամ մոլութեան <ref>[կամ]<ref>։ Ողորմելի ժողովուրդք առաւելապէս կարոտին հոգաբարձութեան իշխանակալաց, և ես ցանկամ, զի որդի իմ անշուշտ ծանիցէ զայս ճշմարտութիւն։


Իշխան մի չէ պարտ ունիլ երկիւզ ինչ դաւաճանութեան <ref>[սկզբում՝ երկիւղ ինչ կամ դաւաճանութիւն չէ պարտ ունիլ իշխան մի]<ref>: Նա պա՛րատ է զոհել զկեանս վասն բարեփայլութեան աշխարհի իւրոյ։ Ո՛չ խիստ, այլ ամոք պարտ է նմա լինիլ ի դատողութեան իւրում այս միայն փառաւորէ զիշխանն։ Կամիք տէր իմ բարոն զայսոսիկ հիմնաւորել ի սիրտ որդւոյ իմոյ, ես տամ զնա <ref>[գնա]<ref> ձեզ յանպիսում ժամանակի, ուր զօրութիւն նորա բաւականանայ ընդունիլ զայս, զի գիտասցէ և ծանիցէ, թէ զի՞նչ առաւելապէս կարէ պայծառացուցանել զերջանկութիւն Շվեդիոյ։ Կրկնեցէք նմա զայս անդադար, <ref>[զի]<ref>թէ անզօր և թուլամորթ իշխան մի է մի ի