Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ. ԱԲՈՎՅԱՆ

թշվառութեանց՝ <ref>[զոր]<ref> որով դատապարտէ երկինքն զազգ մի, թէ կործանումն տէրութեան, պատերազմն քաղաքացեաց և գերութիւն ժողովրդեան հասարակօրէն<ref>[յառաջանան]<ref>ծագին, հետևին ի սգալի երկչոտութենէ իշխանին, թէ թշուառագոյն է պատերազմն քան յամենայն թշուառութիւնս, որ խախտէ և տապալէ զտէրութիւնն. այլ <ref>[ի լինել այլ և այլ պարագայից]<ref>գան երբեմն դիպուածք ինչ, ուր պատերազմն է շահականագոյն միջոց առ այն, առ ի կրկին զօրացուցանել զազգն, առ ի բերել զնոսա ի նախնի վիճակ և բարս իւր, <ref>[առ ի]<ref>պատսպարել զնոսա ի թշուառագին կործանմանէ, այն ինչ այլք տիրել կամին գաւառաց նորա... <ref>[թէ]<ref> թէ նա պարտ է գուն գործել զամենայն հնարս հնարել առ ի հաստատել զանկախութիւն աշխարհի իւրոյ։ Թէ նա պա՛րտ է օրըստօրէ զօրացուցանել զհոգի իւր, առնել ինքեան օրէնս, կեսդ և վարիլ ընդ իսկական և քաջագործ արանց՝ զորս պահանջէ և քաղաքական օրէնք իւր, զի վսեմագոյն պարտաւորութիւն է փրկել զհայրենին իւր։ Եւ պատերազմիլ ընդ այնոցիկ, որք կամին բռնահարել զնա։

Խրատ տո՛ւք նաև որդւոյ իմոյ մի՛ հաւատալ անպարկեշտ և <ref>[ամ<բարիշտ>]<ref> ցոփ արանց, որոց մինն պատրէ զնա անձնասիրութեամբ, իսկ միւսն՝ <ref>[փաղքշա<նօք>]<ref> փաղաքշանօք»։

1831 Նոյ<եմբեր> Պ<արրօտ> 25. Կորուսանեմ զդրամս. ի յայտնել բարերարին իմոյ զառաջինն խոժոռի ի վերայ անզգուշութեան իմոյ. իսկ մինչ տեսանէ, թէ ես յոյժ տարակուսիմ, մանաւանդ ընդ ասելն իմ, թէ երկնչիմ ես, զի անհաճոյ լիցի նմա «անհաճոյ է այո՛, զի անզգոյշ լինիք, բայց չէ՛ պարտ մարդոյ միանգամայն այդպէս տարակուսիլ և տրտմիլ և զոր ես ասացի ձեզ, թե անհաճոյ է ինձ, այն միայն է, չէ պարտ ի սրտի պահել, որ ինչ անցեաւն»։ Նա խրատէ զիս անտրտում գնալ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>։ Յերեկոյին պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ո՛չ գտանեմ ի տուն, ամուսին նորա գայ և խնդրէ ներումն, յելանելն իմ այնպէս շուտով, մանուկն Ջորջի արտասուէ և խնդրէ զիս մնալ առ ինքն.

Պ<արրօտ>. 30. Յետ ճաշելոյ մեր այսօր ի սեղանի բարերարին իմոյ, գնամք ի ներքնասենեակն և բարեր<արն> պատրաստէ զկերակուրն Մորիցի, նա ելանէ յանկարծ և ծիծաղելով յետս դառնայ «Յիւլիէ ո՞ նստի առ սեղանով», նազելի օրիօրդն ո՛չ գիտէ, թէ զի՞նչ պատասխանեսցէ, զի անդ, ուր էր նա նստեալ, անկեալ կեայր կարտօֆէլ մի, զայս ասէ բարեր<արն> իմ առ ի խաղս, այլ Յիւլիէ ծիծաղի ընդ այս և հաթաթէ նմա։

Դեկ<տեմբեր>. 1. Պարոն Ֆօգելզանգ կամելով առնել զեգզամեն դոքտորութեան իւրոյ, խնդրէ զիս գնալ այսօր ի հինգշաբթի, ի մեծ դահլիճն համալսարանի։ Կնուխ գնացեալ ի համալսարանն, գտանեմ զբազում <ref>[աշ<կերտս>]<ref>շտուտենդս ժողովեալս ի տեսութիւն եգզամենային։ Ի քառորդի երկտասաներորդ ժամու, եկն բեդելն և եբաց զդուռն դահլճին, մտեալ ի ներքս, բազմեցաք իւրաքանչիւրքս ի վերայ աթոռոց եդելոց անդ շարունակաբար