Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակաբար։ Զժամս ինչ երկարի, և հետզհետէ ժողովին շտուտենտք և զրուցեն ընդ միմեանս քաղցրութեամբ և հանդարտութեամբ։ Յետ միջոցի բեդելն բանա զդուռն դահլճին. պր<օֆեսսօր> Զամեմն, պր<օֆեսսօր> Ռատկէ (դեկան), պր<օֆեսսօր> Քելէր ածեն զպարոն Ֆօգել<զանգ> ընդ ինքեանս. ամենեքեան զգեստաւորեալք զունիֆօրմ իւրեանց, ընդ նոսա գան ի ներքս և այլ բազում ուսումնականք.[1] չորս ի նոցանէ՝ որը վիճել կամէին ընդ պարոն Ֆօգ<ելզանգի> բազմին առաջի ամբիոնին։ Ի վերին ամբիոնի ելանէ նախ առաջին պր<օֆեսսօր> Ռատկէ և սկիզբն առնու ատենախօսել վասն նոր դոքտորին։ Ի ներքին ամբիոնի բազմի պարոն Ֆօգել<զանգ>. յաւարտ ի ատենախօսութեան նորա, սկսանի պարոն Ֆօգել<զանգ> ընթեռնուլ զշարադրութիւն իւր՝ զոր արարեալ էր նա լատիներէն (այս պարտաւորութիւն է այնոցիկ՝ որք դոքտոր կամին լինիլ)։ Բազումք ունէին ի ձեռին զեգզեմպլեարս յայսմ շարադրութեան։ Փոքր ինչ ընթերցեալ լռէ, և սկսանի մինն ի չորս առաջին բազմականացն՝ նախ յոտին կացեալ գլուխ տայ պարոն Ֆօգել<զանգի> և սկսանի հակառակիլ ինչ ինչ տեղիս շարադրութեանց նորա, որոց նա պատասխանէ քաջութեամբ. ի վախճանի յոտին կացեալ նոյնպէս գլուխ տայ նմա և նստի ի տեղւոջ. այսպէս առնեն և պր<օֆեսսօր> Քելէր և զամենայն ժամս գրեթէ երկուս։ Ռուս շտուտենտ մի կամի նոյնպէս հակառակիլ, բայց արգելի վասն պակասութեան ժամանակին։

Ի վախճանի այն ինչ պր<օֆեսսօր> Զամեմն աւարտէ զբանս, ելանեն ամենեքեան յոտին և գլուխ տան պարոն Ֆօգել<զանգի>. յետ այսորիկ պր<օֆեսսօր> Ռատկէ ելանէ նոյնպէս յամբիոնն և ատենաբանէ վասն դոքտորութեան նորա. ապա երդմնեցուցանէ զնա: Յաւարտելն այսմ, իջանէ։ Պարոն Ֆօգե<զանգ> և ելեալ ի վերին ամբիոնն կալեալ զձեռն դեկանին՝ դեկանն համբուրէ զճակատոս նորա և շնորհաւորէ նմա զաստիճան դոքտորութեան։ Այսու օրինակաւ առնեն և այլ ամենայն պր<օֆեսսօրք> և ծանօթք և ես։ Զարմանք ինձ, զի յայսմ ժողովի եկին և ոմանք յայլ պրօֆեսս<օրաց>, այլ մակացութեանց, զո<ր օրինակ> պր<օֆեսսօր> Վալտէր, Երդման, Հուկ, այլ ամենեքեան բազմին յետկոյս բազմելոյն, լռեն և ունկն դնեն։

Յայսմ երեկոյի առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> պր<օֆեսսօր>: Երդման գայ ի տեսութիւն նորա. ողջունէ զիս սիրով, ընկալնու զՋորջին ի գիրկս իւր և գգուէ գնա, այլ ո՞րպիսի քաղցրութեամբ։ Ծնօղք նորա ո՛չ կամին զի այրն ծերունի ծանրասցի, այլ նա խնդրէ թողուլ զերեխայն ի գիրկն իւր. հարցանէ զնա, զի՞նչ կամի առնել վասն իւր, երեխայն խնդրէ զթոջ մի և յիրաւի ծերունին[2] յօժարութեամբ յանձն առնու զայս և առեալ զթուղթ և զմատիտ, նկարկ նմա զթոջ մի և զձի մի յոյժ ճարտարութեամբ։ Ծնօղք նորա բազմիցս խնդրեն ո՛չ առնել զայս, և պատուիրեն երեխային ոչ խնդրել զայն, այլ նա յօժարութեամբ կատարէ զխնդիրս երեխային։ Յանկարծ սկսաւ պր<օֆեսսօր> Երդման յուշաբերել, զի նա այսօր ի 5 ժամու պարտ էր ընթեռնուլ զդասախօսութիւն իւր, պղտորէ, զայրանալ և

  1. [նորա]
  2. [ամ<ենայն>]