Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ելեալ բազմիցս, կամի գնալ արտաքս. պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> և ամուսին նորա կամին հանցուցանել զնա, այլ նա ամենևին ո՛չ հանգչի. «զիա՞րդ կարէ մարդ այսպէս խախտել զօրէնն, շտուտենտք եկեսցեն և զիս ո՛չ գտցին անդ. ա՜խ, այս տմարդութիւն է մեծ» և այլն։ Յետ այնորիկ միշտ յիշէ զայս և զայրանայ. «ինձ պա՛րտ է խնդրել ի պարոն րեկտորէն զի զաւուրս ութն[1] տացէ ինձ նստիլ յարգելանոցի, վասն անզգուշութեան իմոյ. երանի թէ ոք պատժեսցէր վասն այսորիկ», և այլն։

Դեկ<տեմբեր>

8. Յերեկոյին գնամ ի տեսութիւն պր<օֆեսսօր> Ադրկասի։ Շլաֆրոկ, խորհուրդ վասն լուսաւորութեան ազդին մերոյ։ Խնդիր գրել նմա զհայր մերն գերմանական տառիւք. նա ընթեռնու և զարմացմամբ արտասանէ առաջի ծանօթի իւրոյ։ Նա երգէ զհոգևոր երգս հանդերձ կլավիրիւ, և այլն։

9. Յառաւօտուն տանիմ զդիրքն Չիպրիան) առ պր<օֆեսսօր> Բուշ. «Դուք բերէք զՉիպրիան իմ, կարեմ արդեօք և այլով իւիք ծառայել ձեզ, եթէ զայս պատիւ առնէք ինձ, ասացէ՛ք աղաչեմ, ես ամենայն ջերմեռանդութեամբ ընդունիմ. «սիրելի իմ, ընդէ՞ր այդպէս օտար շարժիք ընդ մեզ, տուն իմ տուն ձեր, եկա՛յք աղաչեմ երբ և կամիք, մանաւանդ առ թէյ»,-և այլն։

Պ<արրօտ> Ի տան բարերարին իմոյ։ Մորիցն լայ, բարերարուհին իմ. «մի՛ լինէր այդպէս կամակոր որդեակ իմ», ես ծիծաղիմ, նա հարցանէ. «միթէ ոչ հաւատայք, թէ ի մանկութեան ո՛չ է կարելի լինել կամակոր, այո՛, յայսմ հասակի ուսանէ նա». զայս հաստատէ և բարերարն իմ։ Ես խոնարհեալ հայիմ յերկիր, «ընդէ՞ր այդպէս զամօթի հարկանիք, օտար իմն երևի ձեզ այս կարծիք, այլ այն ճշմարիտ է», և այլն։

Բարերարն իմ առնու ի գիրկն զմանուկն և շրջի ի տան. ապա նստեալ ի վերայ աթոռոյ, դնէ զմանուկն ի վերայ որովայնի, բարերարուհին իմ անկանի յերկիր, զի դիւրաւ հայեսցի ի դէմս որդւոյն իւրոյ և խօսի ընդ նմա։ «Խնդութիւն սրտիս, քաղցրիկ զաւակ, դու լինիցիս ինձ զաւակ պարկեշտ», ո՜հ, զիա՞րդ շուտով մոռանայ նա զխռովութիւն իւր, և այլն։

Թղթակցութիւն ընդ մէջ Շիլլերի և Գոթայի յամս 1794—1805։ Գոթայ. 1828։ «Բարեկամութիւնն կարէ միմիայն[2] կիրառութեամբ ծնանիլ, կիրառութեամբ ունիլ զհաստատութիւն։ Եւ նոյնիսկ սէրն, հակումն և այլ ամենայն ո՛չինչ օգնեն բարեկամութեան։ Ճշմարիտ, գործունեայ և արդիւնաւոր բարեկամութիւնն կայանայ յայնմ, զի մեք համակամ եղիցուք ի կեանս մեր, յոժարափոյթ լիցուք ի լցուցանել զդիտաւորութիւն իրերաց և անանջատ այնպէս շաղկապեսցաք ընդ միմեանս, որպէս պահանջէ միութիւն դատման և կենաց մերոց»։

Յետ 14 օրեայ լինելոյ Շիլլերի առ Գոթայի գրէ առ նա[3], բաժանեալ գոլով այլուր։

«Ես տեսանեմ զիս կրկին աստ, այլ հոգւով իմով եմ միշտ ի Վէյմար (տեղի բնակութեան Գոթայի)։ Բազում ժամանակ պա՛րտ է ինձ ունիլ առ ի յայտնել Ձեզ զամենայն [4] իդէս, զոր դուք ներգործեցիք յիս, բայց և ո՛չ զմի ի նոցանէ յուսամ կորուսանել: Դիտաւորութիւն իմ այս էր, [5] ի գործ

  1. [բա<ցէ>]
  2. [անաչառութեամբ]
  3. [այն]
  4. [մտաբերայն]
  5. [առ]