Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դնել զայս 14 օրեայ ժամանակ յայսմ, առ ի ստանալ ի ձէնջ [1] զամենայն կարօտութիւն իմ»։

Գոթա։ «Ի 14 օրեայ ընկերութենէ մերմէ գիտեմք քաջ, թէ մի էն դատողութիւնք [2] մեր, և շրջան զզացողութեան մերոյ, դատողութիւն և գործառնութիւն մերոյ ըստ միասին համակամ և ըստ մասին այլազան, այլ երկոցունց վախճան [3]բերիցեն զազգի ազգի բարիս»։

Ի գալ միւսում ամի, բանայ Շիլլեր զկարօտութիւն իւր բանիւս։

«Շնորհաւորեմ ձեզ[4] զնոր տարիս, որ[5] [6]բարեկամութեամբ ձերու[7] պանծալի և անմոռաց լիրի ինձ։ Առ որ պատասխանէ Գոթա. կնքեսցո՛ւք զտարիս զայս, որպէս աւարտեցաք և զանցեալն[8] փոխադարձ հաղորդակցութեամբ [9] առ այն, զոր մեք սիրեմք և կատարեմք։ Եթէ համամիտը ո՛չ արասցեն զայս, զի՛նչ եղիցի ապաքէն, ի ժողովոյ և յընկերութենէ։ Ես խնդամ յոյժ լի յուսով զի զօրանան, բեղմնաւորին միշտ կապակցութիւնք և մտերմութիւնք մեր առ միմեանս»։

Յութն մայիսի 1795 գրէ Շիլլեր։ «Ի ձէնջ ոչ լսեմ և ո՛չ տեսանեմ ինչ, անտանելի է ինձ այս, և անսովոր յոյժ»։ Գոթա դարձուցանէ զպատասխանի։ «Սիրեցէք զիս միայն, այլ այս չէ ինչ առանց պատճառի»։ Ազնուականութիւն հոգւոյ Շիլլերի. սքանչանայ մանաւանդ ի թուղթն, որ առ Գոթա, ի տեղին ուր ասէ, ո՞րպիսի զրոյց պանծա լի՝ զոր խօսի նա.«Դուք ունիք կառավարել զթագաւորութիւն մի (Գոթա մինիստր) այլ ես, զզսակաւ ինչ [10]բարգաւաճ գերդաստան մի, զորս[11] կցանկայի յամենայն սրտէ [12]բազմացուցանել զայն իբրև զփոքր աշխարհ մի»։

Դեկ<տեմբեր> Ֆ<րիդլէնդէր> 8. Առ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. Ջորջի խաղայ ընդ դստեր պր<օֆեսսօր> Բարդելս<ի>. ըմբռնէ զքիթ նորա, որպէս թէ հատանէ և տայ մօրն իւրում. մայր նորա արգելէ նմա։ Ջորջի գայ առ մայրն և կամի զնորայն քիթ հատանել (քաղցր զրուցատրութիւն մօր նորա ընդ նմա). ի վախճանի գայ առ հայրն և կամի առնուլ զքիթ նորա։ Պր<օֆեսսօրն> առնու գնա ի գիրկս իւր, կծանէ զթև նորա. առաջի կացուցանէ զնա մօրն, որպէս թէ չո՛ւնի զմի բազուկն, մայրն հարցանէ, յո՞ր պատերազմունս եղեալ է Ջորջին, ի Պօ՞լն, ի Վարշա՞ւ, և այլն։ Պր<օֆեսսօրն> պատմէ, թէ այսօր Ջորջին հակառակ եղեալ կամաց մօր[13] իւրոյ, ինքնին նկատեալ զսխալանս իւրէ ասէ ցմայր իւր. «ինձ պարտ է գնալ յայլ սենեակն, զի որովհետև անկարգ երևեցայ ձեզ»։ Աստի գնամ առ բարերարն իմ, նա չէ ի տան. ես կամիմ ի դրան է դառնալ ի տուն. Յիւլիէ կոչէ զիս ի թէյ ըստ խնդրանաց բարերարուհւոյն իմոյ, ես դառնամ[14] առ նա. «ընդէ՞ր այդպէս շուտափոյթ շտապիք, հաճոյ չեն ձեզ յայսմ երեկոյի ըմպել ընդ մեզ զթաս թէյ». ես շնորհակալիմ, «այո՞, այո՞, ես և դուք և Պարրօտն ի միասին ըմպեսցուք։ Անծանօթ տիկին մի և դուստր նորա և մայր բարերարուհւոյն իմոյ. ամենեքեան աշխատին յասղանի[15] առ

  1. [գայս]
  2. [տե կամք և գործի]
  3. [են ի րարին]
  4. [իմ առ ի սրտէ իղձ և փափագ առ]
  5. [այն է]
  6. [լի]
  7. [կամէր]
  8. [սկզբում՝ որպես և զանգեալնաւարտեցաք]
  9. [բնագրում՝հաղորտակյութեամբ]
  10. [հար<ուստ>]
  11. [յուսամ]
  12. [տարա<ծել>]
  13. [նոր<ա>]
  14. [բնագրում՝ տառամ]
  15. [բնագրում՝ յասխանիս]