զայն։ Ապա գայ բարերարուհին իմ և յառաջարկէ ամենեցուն ձեռն արկանել խաղուց։ Այս ո՛չ էր սոպռ, անպարկեշտ, սիրելի ընթերցօղ իմ, այլ համեստ, պարկեշտ, զի ի տան րեքտորին։
Առաջին խաղն սկսաւ այսպէս. մեք ամենեքեան խառն, արք և կանայք նստէաք շրջաբոլոր (յայսմ կարէ ամեն ոք ինքնին հասկանալ, թէ սոյն այս կանայք էին բոլորք յազնուական տանէ, դստերք կամ ամուսինք պր<օֆեսսօրաց>, ըստ արժանւոյն րեքտորին), և մինն ի մէնջ պարտ էր ելանել արտաքս. մեք աո հասարակ նշանակեալ զբառ մի, կոչեմք զելեալն ի ներքս, որ պարտ էր ուրոյն ուրոյն հարցանել ի մէնջ զայս երիս բան. նախ՝ զո՞ սիրէք. և պատասխանօղն այնպէս պարտ էր ստորագրել զնշանակեալ բառն, զի մերձաւոր նշանակութեամբ գտցէ նա. յայսմ նուագի ո՛չ գտեալ, պա՛րտ էր հարցանել նոյնպէս ուրոյն ուրոյն՝ ո՞ւր սիրէք զայն, և պատասխանօղն պարտ էր ղայն տեղի առաւելապէս ստորագրել, ուր ի կիր առնոյր իրն, և յասմ նուագի ո՛չ գտեալ, պա՛րտ էր հարցանել՝ ընդէ՞ր սիրէք զնա, յայսմ զյատկութիւն իրին ստորագրել։ Զօր օրինակ, գրիչ, շարադրութիւն, մարդ, և այլն, որ գտանէր զայն, պա՛րտ էր առ որում գտալ իրն նա ելանել և գալ արտաքս և վասն նորա կրկին նշանակէաք զայլ բառ, զորս միշտ բարերարուհին իմ նշանակէր։ Յայսմ երիս հարցմանն պատահեցաւ, զի շտուտենտ մի ո՛չ դտաւ զբառն, յայսորիկ աղագաւ ծածկեալ զգլուխ նորա, պատեալ զաչս նորա նստուցաք ի միջի, և իւրաքանչիւր ոք պարտ էր մատնահարել զգլուխ նորա և նա ի ներքուստ պարտ էր մարգարէանալ բան ինչ․ զոր օրինակ «դուք ստանայք զխնդութիւն ինչ, ղոլք երևիք ցոփակեաց ոմն, բախտաւոր ոմն, իմաստուն ոմն», և այլն։ Յետ այսորիկ եկն այլ խաղ․ և յայսմ իւրաքանչիւր պարտ էր ի ծածուկ ասել այնմ, որ մերձ իւր նստէր անուն մի հանդերձ մականուամբ, և ապա իւրաքանչիւր փոխանակ զանունն և զմականունն արտասանելոյ, ասէր զերկու բառս, որոց գլխատառքն էին գլխտտառք նոյն անուան, զոր օրինակ Ֆրիդրիխ Շմայլց, falscher Scherz, Anna Friedlānderin-alle Freude և այլն։ Զայս յետին անուն ասաց յականջս իմ դուստր պրօֆ<եսսօր> Բարդելսի, որ էր անուն կնոջ բարեկամին իմոյ պր<օֆեսսօր>Ֆրիդ<լէնդէրի>, և ես զայսմանէ բադկացուցի «խնդութիւն ամենից», զոր բարերարուհին իմ յոյժ հաւանեցաւ։ «Յիրաւի է, նա խնդութիւն ամենից մեր»։ Յետ այսորիկ եկն այլ խաղ. բարերարուհին իմ շինեաց լախտ և [1]մեք շրջաբոլոր կանգնեալ, մինն առեալ զլախտն շրջէր նակի․ յայսմ այնպէս պարտ էաք կանգնիլ, զի միշտ երկուք մինն առաջի, միոյն կանգնեսցի և [2]երրորդն հրէր, եթէ ո՛չ աճապարէր կանգնիլ անդ, ուր էին երկու. զլախտն և յայնժամ նա պարտ էր շրջել։ Անդ էր տեսանել զխնդութիւն, ղի ամենեքեան ջանային ոչ մնալ անդ, ուր երեք առաջի միմեանց կանգնէին․ բազում անգամ պատահեցաւ, զի բարերարուհին իմ կայր առաջի իմ, կամ այլ օրիօրդ, կամ ես առաջի նոցա. [3]անզանազան ամենևին. միմիայն ամեն ոք պարտ էր ջանալ ո՛չ մնալ անդ, ուր էին երեք։ Յաւարտելն զայս, եկն այլ խաղ և այս էր այսպէս. ամենեքեան կանգնեալ