Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շրջանակի ի միասին ունէաք ի ձեռին զբոլորապատ հաստ լաստ ինչ (թէլ), և ամենեքեան պարտ էին երկու ձեռամբ ըմբռնել զթելն, և մինն մտեալ ի ներքս, ջանայր հարկանել ձեռամբ զձեռս, ուրուք յանկարծ, և որոշ ձեռն հարկանիւր, նա պարտ էր մտանել ի մէջ բոլորակին. յայսմ նոյնպէս անզանազան. ես բազմիցս հարի զքնքուշ ձեռս այսոցիկ տիկնտյից, այլ ո՛չ ոք խոժոռեցաւ. բազում անգամ մանաւանդ բարերարուհւոյն կամովին թոյլ ետ ու հարկանել զձեռն իմ, զի ես փոխանակ նորա մտայց ի ներքս։ Յետ այսորիկ եկն այլ խաղ, այսպէս. մեք կապեալ զաչս միոյ ի մէնջ, կանգնիմք շրջանակի և ալկակապեալն առեալ ի ձեռս / զցուպ ինչ կանգնէր ի միջի, մեք ձեռն ի ձեռին տուեալ (բազում անգամ պատահեցաւ, զի զձեռս բարերարուհւոյն իմոյ ունէի) բոլորէաք և մինչ կապեալն ի միջի հարկանէր փայտիւն զգետինն, պարտէաք լուռ կանգնիլ և որում պատահէր առաջի նորա կալ, նա պարտ էր պատասխանել նմա այսպէս. զոր օրինակ,նա մեկնէր զցուպն կապեալ աչօք առ հանդիպաւորն իւր և զոր ձայն կենդանւոյ յատկացուցանէր, պարտ էր հանդիպաւորն զնոյն ձայն արձակել, կալեալ զծայր փայտին, զոր օրինակ, ագռաւուց, կաքաւուց, շանց, կատուից, ծիծեռնակաց և այլն, եթէ կապեալն ճանաչէր ի ձայնէ զձայնատուն նա արձակիւր և փոխանակ նորա, նա մտան,էր ի ներքս այնպէս կապեալ աչօք ցուպ ի ձեռին, այլ եթէ ո՛չ գտանէր իսկոյն, ապա շրջէր բոլորակն միւսանգամ և այսպէս յամենայն նուագի և առ ամենայն ոք։ Ինձ պատահեցաւ երիցս կապել զաչս, մինն ի տեղի բարերարուհւոյն իմոյ և երկու անգամն վասն իմ, զի ձայն իմ ճանաչեցաւ։ Եւ յերեք անգամ ընդ առաջին ձայնարկելն նոցա, ծանեայ զձայն նոցա. անգամ մի պատահեցաւ օրիօրդ մի երկայնահասակ և գեղեցիկ, և երկրորդի անգամն Յիւլիէ և երրորդ անգամն շտուտենտ մի, որ պա րտ էր այնպիսի ձայն արձակել, թէ որպէս շինականք ձայն տան ի վարիլն զձի իւրեանց թփռու, թբռու, յոր յոյժ խնդացին ամենայն բազմութիւնքն։ Վերջին խաղն ախորժալի քան զամենայն էր. մինն ի մէնջ պա՛րտ էր կանգնիլ ի միջի և մեք ձեռնաբռնեալ և երգելով գերմաներէն զերգս զայս՝ «ի մայիսի, ի մայիսի ի չքնաղ աւուրս նորա պարտ եմք զուարճանալ, գոլով հողեղէն, զի այսպէս է ամենայն ինչ», շրջաբերէաք զնովաւ։ յաւտրտելն, լռին թողնուաք զձեռս միմեանց։ Ել կանգնեալն ի միջի սկսանէր առնել զզանազան շարժմանս ձեռօք (և այսպէս, և այսպէս ասելով), ոտիւք, գլխով և մեք պարտ էինք զնոյն առնել, զոր նսւ առնէր, և յառնելն մեր, նա իսկոյն ըմբոնէր զոք և մեք ամենեքեան ըստ օրինակի նորա պարտ էաք ջանալ ըմբռնել մեզ ընկեր մի և որ սակալ աճապարեալ և շշկըլեալ միայն մնայր, նմա պարտ էր մ տանել ի մէջ։ Յայսմ բազմիցս պա տահեցալ, զի արք զկանայս և. կանայք զարս գրկէին իբրև զընկեր իւրեանց, այլ ո՛չ ոք ի նոցանէ խռովիլր, միմիայն թէ մի մնասցէ միայնակ։ Նախ քան զխաղս եկն և քաղցրաւենին և ըմպելի, և յայսմ ամենայնի ի միւսում սենեկի ի դահլճին պատրաստիւր ընթրիքն։ Այս յետին եղև խաղուց