նել նմա և տարեալ անդրէն ի ներքս, կոչէ զՋորջին, նա ընդ աոաջին [1] տեսանելն զիս» երկնչի և ո՛չ ճանաչէ զիս. «ո՞վ է այս սիրելի Ջորջի, ճանաչես զնա» հարց անեն ծնողքն, և մանուկն տարակուսանօք «բէյա». զայս՛ ասացեալ անկանի ի գիրկս իմ, փարի զինև, համբուրէ զիս, ես հարցանեմ, զոր նա ստանալոց էր իր յասմ երեկոյի, նա թուէ ինձ զամենայն, զկենդանի շուն մի, զսայլ մի և այլն։ Պարոն պրօֆ<եսսօրն> առեալ զնա ի գիրկս իւր» «Ջորջին է կաթայ, խորոված, պարտ է ուտել զնա» և հաֆ արարեալ, կծէ զձեռս նորա, զգլուխս նորա։ «Այսպէս ուրախարար զմեզ փրկիչն մանկութեամբ իւրով և մեք պարտիմք նոյնպէս ուրախ առնել զմանկանս մեր»։ Նոյնպէս խաղայ ընդ նմա և մայր նորա, առեալ ի վերայ ոտից իւրոց. «ե՞ս դու պարկեշտ զաւակ». պատասխանէ «այո՛»։
Նեղանան պարոն պրօֆ<եսսօրն> և ամուսին, զի այլ հրաւիրեալք անազանեն։ Ես համարէի, թէ հրալիրեսւլքս լինելոց են պրօֆեսսօրք, երևելի անձինք, այլ զիա՞րդ, յափշեցայ ի տեսանելն իմ ի վախճանի զաղքատ մանկանս և զորբս։ Յետ միջոցի եկն և Մորգենշ<տերն>, և պարոն պրօֆ<եսսօր> թողեալ զմեզ աստ, մտանէ ի ներքս. «ի տալ նշանի խնդրեմ գալ ի ներքս»։ Մեք խաղամք ընդ Ջորջիին. և յանկարծ կոչէ նա «հրամայեցէք ի ներքս» և զի՞նչ, ոհ աչք իմ մոռասցես զայս, / զայս երեկոյ, մոռասցես զայս սուրբ տօն։ Ի մտանելն մեր ի ներքս, կին նորա և նա կոչեն ուրախաձայն «եկա՛յք մանկունք, եկա յք և տեսէ՛ք, զի՞նչ պարգևէ ձեզ մանկացեալն յիսուս»։ Ի բազում լուսոյ ճրագացն լուսաւորեալ էր գլխողն տուն նորա։ Անդ բոլորեցան ամենայն մանկունք, բերեալք ի դայակաց իւրեանց։
Եւ ո՜վ խնդութիւնս. զիա՞րդ ցնծային որբքն այնոքիկ, այն ինչ պրօֆ<եսսօր> և ամուսին նորա համբուբեալ զմի մի ի նոցանէ, ածէին առ սեղանն, ուր էր եդեալ վասն իւրաքանչիւրոց աման մի հանդերձ մրգեղինօք։ Եդեմական իմն երևէր տեսանել զխղճալի մանկանս, որոց աչք կարելի է թէ չէի՛ն տեսեալ զայնպիսի խնդութիւնս, շրջաբերեալ խայտ ալին իբրև ի տան հօր իւրեանց։ Բարեհոգի պրօֆ<եսսօրն> իւրաքանչիւրոց ի սոցանէ պարգև<է> զձեռք շոր մի յոտից մինչև ցգլուխ, և խնդալ, զի հանդերձքն չափաւոր և յարմարին գան նոցա։ Թիւ այսոցիկ երեխայից էր ութն, նոքա ամաչէին մերձենալ, այլ նոքա ածին զնոսա առ սեղանն, տան նոցա զբաժին իւրեանց համբուրիւ հանդերձ։ Մորմոքելի էր մանաւանդ ի տեսանելն թէ զիա՞րդ բարեպաշտ պրօֆ<եսսօրն> առեալ ի ծառոյն զինչ ինչ ձևս կենդանեաց, շինեալ ի քաղցրաւենեաց տար երեխա յիցն։ Ի վեր այ մեծ սեղանսյն, որ [2]եդեալ կայր ի մէջ տան նորա, էր կառուցեալ կանաչագեղ ծառ մի և յամենայն ճիւղս ծառոյն մոմ մի վառեալ և զսւնազան պտուղք կախեալ զնովտւ։ [3]Նոյնպէս և ծառալք նորա ստանան պարգևս և ընդ նոսա խառն գան և բոլորին զսեղանովն։ Չէ՛ր անդ որոշել զտէրն ի ծառայէն՝ զի ճշմարտեսցի պատկեր լիշատակին։ Աստ կոչէ զմեզ պարոն պրօֆ<եսսօրն> և ցուցանէ մեզ ևս զպարգևս պատրաստեալս վասն մերէ և ամուսին նորա եկեալ աո մեզ՝ «զայս ամենայն քաղցրաւենիս ես ինք–