Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորա, ապա և բարերարն իմ ևս։ Պարկեշտ աղջիկքն համբուրեալ զձեռս նոցա, մնան առ վայր մի առ նոսա, ապա սկսանի հնգամեայ դուստր բեդելին երգել զերդ մի. նա հարբան է ցհայր իւր «բարձրաձայն երգել զայն» պատասխանի՝ «այո՛»։ Բարերարն իմ կալեալ զձեռանէ նորա, համբուրէ գնա և. պարգևատրեալ, ելանեն նոքա արտաքս։ Զկնի նոցա, խոսին նոքա գովաբանութեամբ զայսոցիկ երեխայից, և գայ Վիլհելմ՝ բերեալ ընդ իւր զարկդ մի մուզիքի և դնէ ի վերայ սեղանոյն և երգէ։ Մեք նստիմք յըմպել զթէյ։ Բարերարն իմ՝ «կրկին արժանի արարիր զմեզ տեսանել զձեզ ի հանդերձս ձեր, այդ բարի է յոյժ, այդ հանդերձ պատուելի»։ Ըմպեալ զթաս մի թէյ, ես խնդրեմ զներումն գնալ առ բարեկամն իմ Հագենն. և բարերարն իմ՝ «յետ այնորիկ խնդրեմ գալ առ մեզ»։ Ափսոս զի անագան եղև գալուստն իմ առ բարեկամն իմ։ Ծառն էր բացեալ և երեխայք ստացեալ զպարգև իւրեանց, այլ և այնպէս եկին ընդ. առաջ իմ երեխայք և ծնօղք նոցա խնդալից, «սիրելի Հայկազունն է աստ» ասելով, փարին զինև և ծնօղք նոցա տարեալ զիս ի ներքս, բերեն զթէյ. և մեք յիշեմք զսիրելին իմ Գրասն։ Նոքա ափսոսան [1]ընդ անագանելն իմ։ Պարոն Հագենն էր փոքր ինչ տկար։ Երեխայք ցուցանեն ինձ զպարգև իւրեանց և բերեալ իւրաքանչիւր ոք զխնձոր մի, պարգևեն ինձ. առ վայր մի զրուցեալ ընդ բարեկամաց իմոց, համբուրեալ ղմանկունս առ ի բարեաւ մնայն իմ։

Եւ դարձեալ առ բարերարն իմ, գտի զամենեսին ժողովեալս։ Բարերարն իմ և Վիլհելմ փորձեն զկիթառն և զմուզիկ իւրեանց։ Յիւլիէ խաղայ ընդ շան Վիլհելմին, և փաղաքուշ անասուն փարի զգարշապարովք նորա, լեզուէ զոտս նորա։ Յիւլիէ ասէ ինձ. «ես սիրեմ զայս անասուն»։ Հուսկ ուրեմն մտանեն բարերարն իմ և ամուսին նորա ի սենեակն ի պատրաստելն զծառն և փակեն զդուռն սենեկին։ Մեք արտաքոյ զրուցեմք ընդ միմեանս։ Յետ միջոցի սկսաւ ծափել բարերարն իմ ի ներքուստ, չ՚և բացեալ զդուռն, գայ նա ընդ առաջ և համբուրէ ուրոյն, ուրոյն, լի ջերմեռանդութեամբ զմայր ամուսնոյ իւրոյ զձեռս նորա և զերեսս, զոքանչիւր, զՅիւլիէ, զՎիլհելմ և զիս, ասելով «օրհնեալ օր ծննդեան փրկչին մերոյ»։ Եւ ո՞ր աչք կարէր բաւականանալ, հայիլ ի խնդութիլնս, որք թափէին, յամենայն երեսաց։ Ամենեքեան համբուրէին զմեզ կալեալ զձեռանէ միմեանց։ Միմիայն քաղցր համբոյր և խնդութիւն երևէր ի ժողովի աստ. և զի՞նչ ապա Մորիցն։ Չորսամ<ս>եայ մանուկն յապշեալ կայր ի վերայ տեսարանին և [2]ճխայր, խայտար ի գիրկս մօր իւրոյ։ Անդ ընծայէր նմա տատ նորա զփոքր զանգակս, Յիւլիէ զփոքր բրդեայ շուն մի, հայր նորա զփայտեայ և կաշեայ թռչուն մի։ Եւ ձայն այսոցիկ կենդանեաց զուարթացուցանէր զմանուկն։ Ապա դայեակ նորա ստանայ պարգևս յամենից։ Այլ պարգև մեր ամենեցուն եդեալ կայր ի վերայ սեղանոյն, հանդերձ գրութեամբ անուանն։ Մեք մատեալ ի սեղանն, բարերարն իմ ցուցանէ Վիլհելմին բերել ի ծածուկ զթոխչայ մի և դնէ ի վերայ աթոռոյն, ուր նստէր բարերարուհին իմ առանց դիտելոյ նորա։ Աստ էր տեսանել. համբուրել մայր ղորդիս վասն պարգևաց իւրոց, քոյր զեղբայրն, քոյր

  1. [զի<ս>]
  2. ծ<խայր>=ճխայր