Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զքոյրն, դուստր զմայրն, բարերարն իմ զբարերարուհին իմ և զի՞նչ ասացից բոլոր գերմանական քաղցրութիւնն փայչէր ի վերայ սեղանոյն. ամենեքեան բացեալ ղպարգև իւրեանց, խնդային ի վերայ նորա։ Աստ մատուցանէ ինձ Յիւլիէ զփակէթ մի թղթեայ, «զայս գտի ի վերայ սեղանոյն յանուն ձեր»։ Ես ի ձեռս առեալ զայն, իսկոյն ծանեայ զձեռացագիր բարերարին իմոյ։ Ես ո՛չ կամէի բանալ զայն, այլ բարերարն իմ մատեալ առ իս «բացէ՛ք ասէ և կարդացէք, զոր ինչ պբի աստ», և զի՞նչ. ի խնդութենէս աչք իմ փոփոխէին ղբիւրաւոր արտասուս և սիրտ իմ զբիւրաւոր շնորհակալութենէս. երես թղթոյն էր գրեալ այսպէս «Meinem lieben, jungen Freunde aus Armenien Chatschatur Abowjan, zum heiligen Christfeste 1831 in Dorpat Professor F. Parrot». Սիրելի և [մանկահաս<ակ>]դեռահասակ բարեկամին իմոյ, ի Հայաստան է, Խաչատուր Ապովեանին. ի սուրբ տօնին քրիստոսի։ 1831. ի Դերպտ. պրօֆեսսօր Յէրիդրիխ Պարրօտ»։ Եւ ի ներքոյ, ուր եդեալ կ այր ղալամ թրաշ մի, ոտանաւոր մի այսու մտօք:

«Ո՛չ փառք և ո՛չ մեծութիւն պարգևէն մարդոյ [1]զհանգիստ, ճշմարիտ հանգիստն տայ մեզ առաքինութիւնն և չափաւորութիւնն»։

«Nie schenken Stand, nie schenken Güter
Dem Menschen die Zufriedenheit
Die wahre Ruhe der Gemüter
Schafft Jugend und Genügsamkeit».23)

[2]Ես տեսեալ զայս, մտտեայ մորմոքմամբ առ բարերարն իմ, և նա առեալ զձեռն իմ համբուրէ զիս՝ «այս ո՛չ միայն եղիցի ձեզ յիշատակ յինէն, այլ վասն Դերպտի, [3]ուր շինեցաւ»: Յանկարծ յայսմ սիրալից խոսակցութեան տեսանէ բարերարուհին իմ զբողչայն և բացեալ զայն, «ո՜հ, քաղցր ամուսին իմ, զի՞նչ այս, զի՞նչ այս ծանրութիւն, ո՜հ հոգւոյս սիրելի, զի՞նչ արարից ես վասն այսորիկ ընդ ձեզ», նա իսկոյն մատչի առ նա և երկոքեան գրկափարեալ զմիմեանս արտասոլագին համբուրիւ «այդպէս լեփ ինձ քաղցր» կրկնելով զայս բան, կրկին և զհամբոյր իւրեանց և փարին ղմիմեամբք։ Ես ո՛չ կարարի համբերել, հայեցեալ յայս սիրախառնութիւն, և ելեալ արտաքս լամ ի խնդութենէս։ Աոյն այս պարգև էր մեծ և պատուական քուրք մի զոր զգեցեալ անդէն բարերարուհին իմ և անղրէն ի վեր առեալ համբուրէ զա մուսին իւր։ Նա պարգևէ բարերարին իմոյ ղթղթապան մի աստղարոյր «զի դիցէք, ասէ, զամենայն գրութիւնս ձեր ի ճանապարհորդութեսէն ի լեառն Արարատ»։ Մեք նստիմք զսեղանով և առեալ զքաղցրալենիս, վտյելեմք։ Յիւլիէ հտրցանէ վասն մոմեայ վարդին և իմացեալ զայն, եթէ ես պարգևեցի նմա, ելեալ շնորհակալի ղին էն, որ նստեալ կայի մերձ նորա։ Այսպէս քաղցր այսպէս սիրով անցուցաք զսուրբ երեկոյն և ո՞ր լեզու պատմեսցէ զամենայն։ Բարերարն իմ պատմէ վասն Աստրախանոյ վարժարանին, ուր րնկալեալ էին գնա պատուով և ճառասացութեամբ24)։ Այս զրոյց եկն վասն այնորիկ, զի մայր ամուս-

  1. [զխնդութիւն երջանկութիւն]:
  2. [Յանկարծ տեսանէ<ի>]:
  3. [զի]