Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ միայն քահանայն ունէր զսեաւ ֆարաջայ մի երկայն, որով և եթ զանանազանիւր. և ի ձեռքն զերկայն կախոց ինչ ի սեալւ մատերէ։ Դպիր մի րնթեռնոյր բարձրաձայն և յաւսրտելն քահանայն սկսանէր «տէր ողորմեա'» յերգելն. երթայր քահանայն ի միոյ դասէ առ միւսն։ Երկուք ծերունի անձինք առաւելապէս ծառայէին ի մէջ եկեղեցւոյն, որք միշտ ի գործառնելն իւրեանց ի խունկ արկանելն, ի հատանելն զծայրս մոմոց, նախ գլուխ տուեալ քահանային, ապա սկսանէին զգործն. ի խունկ արկանելն ամենայն ոք բանայր զձեռո առ ի ընդունիչ զայն։ Ել ի վախճանի բերեալ զբուրվառն ետ քահանային, և նա առեալ, խունկ արկանէ նմա։ Ամենեքեան արք և կանայք խառն ընդ միմեանս կային լուռ։ Յաւարտի ժամերգութեան եկեալ քահանային և ամենայն գղերիկոսաց և կանգնեալ շուրջանակի երգէին և ի ծունր երիցս դէպ յարևելս ի միասին, ապա դառնայ քահանայն և ի ծունր իջանէ յարևմուտս կոյս առ ժողովուրդն երկիցս։ Ապա սկսանին խօսիլ ընդ միմեանս և ելանեն արտաքս։ Երգ նոցա թուեցաւ ինձ անախորժ, այլ թիւ նոցա բազում։

Աստի գնացի ի ռուսաց եկեղեցին, որ էր լի բազմութեամբ։ Ես համարէի տեսանել ի քաղաքիս զնոր իմն հանդէսս, այլ բացի զբոսնլոյ ո՛չինչ տեսի։ Բազում տանուտեարք ելեալ ընդ գերդաստանից իւրեանց, զբոսնուին. և՛ երեխայք և՛ հասակաւոր գերմանացիք խաղային ի վերայ սառուցի։ Բազումք գնային միմեանց տեսութեան։ Ես գնացի նաա՝ առ բարեկամն իմ պարոն Վինդիքելգէ, յաւետարանական ղալանութենէ։ Խնդութեամբ եկն ընդ առաջ իմ այրն յարգելի և գրկափարեալ զիս, համբուրէ երիցս. «խնդամ յոյժ, ղի կրկին տեսանեմ զձեզ. փրկութիւն այսր աւուր պահպանեսցէ զմեզ ի հոգի և ի մարմին այսպէս սիրաշաղկապ»։ Նա ածէ զիս ի սենակ իւր և ձեռնակալեալ զիս ճեմէ անդ, հարցեալ զառողջութենէ իմմէ։ Նա եցոյց ղգրութիւն պարոն Յարեմբայի առ նա՝ յորում գոյը ողջոյն մի և առ իս ի նմանէ։ Զիա՞րդ քաղցր են գերմանացիք, մինչև անծանօթ խնդրել զօք։ «Ես լուեալ եմ, թէ այդր մանկահասակ հայկազուն ոմն ուսանի աո. պարոն պրօ<եսսօր> Պարրօտին. Խաչատուր անուն, տիրացու։ Ո՞հ, երանի թէ բերցէ նա ընդ իւր այտի զէոյս ինչ աւետարանական վասն ազգի իւրոյ, որ կայ ի տարաբախտութեան», գրի անդ։ Հոգւոց հանեալ յայս կարեկցութիւն պատուական առն, շնորհակալ եղէ զբարեկամէն իմմէ։ Զկնի ըոտ խնդրանաց կնոջ նորա գնամք ի սովորական տունն նորա։ Ֆրիաուֆ և եղբայր նորա եկեալ էին նմա ի տեսութիւն և ունէին ճաշել անդ, չո՛ւնելով նոցա զայլ ծանօթս։ Պատուելի այրն տուեալ մեզ ղաթոռս, սկսանի պատմել մեզ ինչ ինչ ախորժւսլի պատմութիւնս քրիաոոնէականս։ Հարաւ ժամն 12, և ես յուշ բերեալ, թէ պարտիմ առ բարերարն իմ գնալ ի սեղան, խնդրեմ զներումն, այլ նա ստիպէ զիս ճաշել առ ինքն։ Որդիք նորա նոյնպէս համբուրեն զիս։ Ց 1 ժամու գնացեալ առ բարերարն իմ, գտի զնա ընդ տմուսնոյ իւրոյ և ընդ Մորիցին ի տան։ Նա ուրախութեամր հարցանէ բիս՝ «թէ զիա՞րդ անցոլցիք զգիշերս». «բարւոք յոյժ»։ Յայսմ միջոցի գայ և պարոն պրօֆ<եսսօր>