Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դէր>. նա համբուրէ նախ ղբարերան իմ բանիւս «շնորհալոր տօնախըմբոլթիւն քրիստոսի (Schöner Fest), ապա գլուխ տայ ամուսնոյ նորա, համբուրէ զձեռս մօր նորա։ Ջորջին ևս եկեալ էր ընդ նմա, նա համբուրէ զՄորիցն «ո՞վ է այս» հարցանէ հայրն. «Մանուկն Պաոյ»։ «Սա է մանուկն Պաոյ, ասէ հայրն, և ո՛չ պրօֆ<եսսօր> Պարրօտն», զի Ջորջին այնպէս անուանէր զբարերան իմ։ Նոքա էին բոլոր ի սովորական հանդերձս։ Յելանելն նոցա, բարերարն իմ և ամուսին նորա խոնարհին ագուցանել զթաթմանս Ջորջիին, մինն զմի ձեռն, իսկ միւսն զմիւսն։ Մինչև ցդուռն գան ընդ նմա։ Ես ես գրկեալ Ջորջին, տանիմ ընդ նմա ի վայր. Ջորջին համբուրէ զիս և փարի ղինև։ Ո՞վ երեխայական զդտյութիւնս։ Ի բաժանիլն մեր «արա՛, զի շուտով տեսցուք զմիմեանս» ասէ ցիս պարոն Ֆրիդ<էնդէր>։ Ամենայն բարեկամք հրաւիրեալք էին այսօր առ բարերարն իմ։ Սեղան նորա ամենևին սովորական, սուպ, խորոված և կուխն։ Յիւլիէ խնդայ առ սեղանով, հայեցեալ յերեսս բարերարին իմոյ «ա՜խ, զիա՞րդ ն ա համբուրէ նախ ղբարերան քւմ բանիւս «շնորհալոր տօնախըմ֊ բոլթիւն քրիստոսի ^ՏշհճՈՏՐ ապա գլուխ տայ ամուսնոյ նորա,. համբուրէ զձեռս մօր նորա։ մորջին ևս եկեալ էր ընդ նմա, նա համբուրէ զՄորիցն «ո՞վ է այս» հարցանէ հայրն. «Մանուկն Պաոյ»։ «Սա է մանուկն Պաոյ, ասէ հայրն, և ո՛չ պրօֆ<Հեսսօրհ> Պարրօտն», զի Զորջին այնպէս անուանէր զբարերան իմ։ Նոքա էին բոլոր ի սովորական հանդերձս։ Յե֊ լանելն նորա, բարերարն իմ և ամուսին նորա խոնարհին ագուցանել զթաթմանս Ջորջիին, մինն զմի ձեռն, իսկ միւսն զմիւսն։ Մինչև ցդուռն գան ընդ նմա։ Ել ես դրկեալ զծէորջին, տանիմ ընդ նմա ի վայր. Ջորջին համբուրէ զիս և փարի ղինև։ Ո վ երեխայական զդտյութիւնս։ Ի բաժա– նիլն մեր «արա՛, զի շուտով տեսցուք զմիմեանս» ասէ ցիս պարոն Ֆրիդլ<էնդէր>։ Ամենայն բարեկամը հրաւիրեալք էին այսօր առ բարերարն իմ։ Սեղան նորա ամենևին սովորական, սուպ, խորոված և կոլխն։ Յիւլիէ խնդայ առ սեղանով, հայեցեալ յերեսս բարերարին իմոյ «ա՜խ, զիա՞րդ հաճոյական է երեսք ձեր» ասէ ցբարերարն իմ։ Ես ծիծաղիմ ընդ այս և նա հայեցեալ յիս նոյնպէս ծիծաղի։ Յիւլիէ տեսեալ զխրոնիկն ի ձեռս իմ ասէ, «ի մանկութեան իմում ես ի բերան ոլսայ զայդ»։

Յետ սեղանսյն առեալ բարերարին իմոյ զթոփ մի, խաղայ ի տան ընդ Յիւլիին. նա հարկանէ զնա և նա զնա, և ամենեքեան խնդան ընդ այն։ Բարերարն իմ հարկանէ և զիս* Յելանելն իմ, բարերարուհին իմ՝ «ընդէ՞ր ո՛չ մնայք ըմպել զկոֆէ, քոյրն իմ շուտով արասցէ զայն». ես շնորհակալեալ ելի արտաքս և գնացեալ առ սարկաւագն ռուսաց, ո՛չ զ՛տի զնա ի տան։ Ամուսին նորա կամէր ելան ել արտաքս առ ի զբօսնուլ. նա խնդրէ զիս գնալ ընդ իւլւ. ես շնորհակալութեամբ ընկալեալ զայս յառաջարկութիւն, զբոսնումք ընդ միմեանս ի քաղաքին։ Զարմանալի ինձ, զի նա ո՛չ հաւանիւր ընդ բարս ռուսաց։

Յերեկոյին ի 6-երորդում ժամու զնացի առ պարոն պրօֆ<եսսօր> Քրուզէ, երևելի պատմագիրն ե երկրագէտն։ Ես գտի, զի մանկունք նորա խաղային ի տան և [1] նա ընդ ամուսնոյ իւրոյ նստեալ առ սեղանով ըմպէին զթէյն։ Ի տեսանելն զիս ելին երկոքեան յոտին և ընկալան զիս սիրով։ Սին նորա լուսաւորեալ և չքնաղ անձն ոք հարցանէ. «զիա՞րդ անցուցիք զաւուր տօնի ձերոյ, սովորի՞ք հետ զհետէ տեղւոյս կենցաղավարութեան». «այո՛, ողորմած տիրոհի իմ»։ Առաջին անգամ գալոյ իմոյ առ նոսա, այլ նոքա յամենայնի սիրալից երևին ինձ։ Երեխայք նորա ցուցա֊ նեն ինձ զպարգևս իւրեանց ստացեալն ի ծնողաց։ Պարոն պրօֆ<եսսօր> առեալ զկարտն, հարցանէ յորդւոյ իւրմէ, ցուցանել զզանազան աշխարհս ի վեր այ կարտին և երեխա յն ցուցանէ նմա։ Ի պատմելն իմ, թէ Երևան չիք վարժարան, նոքա ցաւին, և զարմանան[2] ընդ փութով ուսանիլն իմ զայս ամենայն վարժարանական դիտութիւնս, մանաւանդ զլեզուն գերմանացւոց. «դուք առաւել ուղիղ խօսիք գերմաներէն քան զբաղում ռուսս՝ որք զամս [3]երիս պրօֆեսսօր անուամբ ուսանին աստ և որք ի մանկութենէ ուսեալ են զլեզու մեր»։ Պարոն պրօֆ<եսսօրն> հարցանէ վասն վիճակաց

  1. [ինքեան]։
  2. [զի]։
  3. [երկրի]։