Jump to content

Էջ:Խենթը.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վաճառականները գլուխ տվեցին բեկին և սկսեցին օրհնել բեկի կյանքը:
— Կրպո,— դարձավ նա իր ծառաներից մեկին,— տար այդ մարդերին քո վրանը և պատվիր, որպես արժան է պատվել աստուծո հյուրերին․ շուտով կանչիր բժշկին, որ դրանց վերքերը դարմանե․ քեզ եմ հանձնում, եթե գանգատվելու լինեն, ձեռքիցս չես պրծնի։
Վաճառականները կրկին օրհնեցին բեկի կյանքը, կրկին գլուխ տվեցին և հեռացան։
Նրանց հեռանալուց հետո բեկը դարձավ դեպի իր հյուրը այս խոսքերով․
— Տեսնո՞ւմ եք, պատվելի մուդիր, ահա այսպիսի դեպքեր են պատահում, եկ դու հիմա իմացիր, թե ո՞ր ստանան է տարել դրանց ապրանքները։ Ես հավատացած եմ, որ ավազակները մեր կողմերի քրդերից չեն լինելու։ Ես սաստիկ պատժում եմ ավազակներին․ իմ երկյուղից ոչ ոք չի համարձակվի այսպիսի բան անել․ բայց գալիս են զանազան տեղերից, շատ անգամ Պարսկաստանից, և մեր կողմերում ավազակություն են անում։ Ո՞վ կարող է ճանաչել, երբ պարսիկը քրդի հագուստ է հագնում։ Այդ շատ անգամ պատահում է և մեզ գլխացավանք է պատճառում։ Այսուամենայնիվ, ես պետք է աշխատեմ․ գուցե ինձ կհաջողվի բռնել տալ ավազակներին։ Ահմե, — դարձավ նա իր հորեղբոր որդուն, որ ամբողջ ժամանակը այնտեղ լուռ նստած էր․ — այս րոպեիս կվեր առնես քեզ հետ քսան ձիավոր մեր քաջերից, նախ քարավանի կողոպտված տեղը կգնաս, ավազակների ձիաների հետքերը կհետազոտես և շրջակա հովիվներից հարցուփորձեր կանես, մի խոսքով ամեն հնարք գործ կդնես գտնելու չարագործներին, քեզ խրատներ պետք չեն, դու այդ բաները լավ ես իմանում։ Ես չեմ ների, որ «իմ հողի» վրա մարդիկ կողոպտեին, դա իմ անվանը պակասություն է բերում։
Ահմեն գիշերով ճանապարհ ընկավ կատարելու բեկի հրամանները։
— Ահմեն շան հոտառություն ունի, եթե ավազակները շատ հեռու գնացած չլինեն, անպատճառ կգտնի, — խոսեց բեկը։
— Երևում է․․․ — պատասխանեց մուդիրը խորհրդավոր ձայնով։

Արդեն գիշերից բավական անցել էր, բեկը հրամայեց ընթրիք տան, կերան, խմեցին, հետո բարի գիշեր և հանգստություն մաղթելով

121