անդամներից մեկը մյուսով պայմանավորված, մեկը մյուսիդ բխող, առանց մեկի մյուսը չեղող, ներքին անքակտելի կապով շղթայակցված)։ Այս վկայող մի կարևոր փաստ ևս. ընդհանրապես լեզվաբանության մեջ նախապես հետազոտվում է հնչյունաբանական մակարդակը (հնչյունը՝ հնչույթը, լեզվական փոքրագույն տարրն է, այն ունի նյութական բովանդակություն և համահասարակական արժեքավորում), ապա՝ ձևութաբանականը (ձևույթը ձևավորվում է հնչյուններից), բառագիտականը (ձևույթներից են ձևավորվում բառաձևերը), ձևաբանականը (խոսքի մասեր), շարահյուսականը (նախադասության անդամը և բառակապակցությունը), վերջում՝ ստորոգային (խոսքային) մակարդակները[1]։
Ինչպես ասում են, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են, քանզի ակնբախորեն երևում է, որ ամեն մի մակարդակ մյուսի՝ հաջորդի հիմքն է, իսկ ընդհանուր հայտարարում այդ բոլոր մակարդակները միասնաբար ներկայացնում են կուռ համակարգ՝ լեզու։ Ահա թե ինչու է հույժ անհրաժեշտ՝ դպրոցում ուսուցանել մայրենիի համակարգը՝ լեզուն, էլ չենք խոսում այն մասին, որ այլ գիտությունների հիմունքները լավ յուրացնելու համար որքան անհրաժեշտ է մայրենիի համակարգի լավ յուրացումր։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ ով իր մայրենիի քերականական համակարգը վատ գիտի, դժվար կյուրացնի նաև մյուս առարկաներն ըստ ամենայնի, մանավանդ օտար լեզու։ Ավելորդ չէ նշել, որ հին Հունաստանում և այլուր դեռ դպրոցական նստարանից սովորողներին պարտադրաբար սովորեցնում էին (ի թիվս այլ առարկաների) քերականություն ու ճարտասանություն՝ որպես այլ գիտությունները լավ յուրացնելու անհրաժեշտ գործոն, միջոց, «նախահիմք»։ Մյուս հարցը, որն անբաժան պիտի լինի մայրենիի դասավանդումից, նյութի յուրացման պիտանելիությունն ու նպատակայնությունն է։
Բազմաթիվ դասալսումները ցույց են տվել, որ մայրենիի շատ ուսուցիչներ, անցնելով այս կամ այն թեման, այն ներկայացնում են որպես ծրագրային պարտադիր նյութ, և վերջ։ Իսկ թե ինչու՞ են տվյալ դասանյութն ուսումնասիրում, որքանո՞վ է
- ↑ Տե՛ս Է. Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, 1967: