Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն պիտանի սովորողներին, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ թեման ուսուցելը, ինչու՞ է այն ուսուցվում հատկապես ուսուցման շղթայի ա՛յդ օղակում և այլն, այդ մասին ոչ մի ակնարկ ու մեկնաբանություն։ Մինչդեռ պիտի լինի ճիշտ հակառակը։ Մինչև որ աշակերտը չիմանա, թե ինչու՞, ի՞նչ նպատակով է սովորում այս կամ այն դասանյութը, ապա ոչ միայն լավ չի յուրացնի դա, այլև չի ուզենա առհասարակ սովորել... Օրինակ՝ ինչու՞ ենք սովորեցնում հոլովները... Որպեսզի սովորողները ճիշտ գործածեն հոլովվող բառերի արտահայտած հարաբերությունները։ Քիչ չենք լսում այսպիսի արտահայտություններ. «Երեխան բակը քնած է, Խոսելուց կարմրում է, Բացառությամբ Սուրենից, բոլորը ներկա էին, Ազնվության ասած՝ ես չեմ տեսել նրան, Երազիս մորս եմ տեսել և այլն»։ Ինչ խոսք, ուղղական և հայցական հոլովներն անցնելիս աշակերտը պիտի իմանա, որ առաջինը, ի տարբերություն մյուս բոլոր հոլովների (նաև՝ հայցականի), անկախ հոլով է, այսինքն՝ ուղղականով դրված գոյականը, դերանունը (կամ գոյականաբար գործածվող բառը) լրացական կախում չունի նախադասության համապատասխան անդամներից, և, ընդ որում, այդ հոլովով դրվում են հիմնականում ենթական, իսկ երկրորդաբար՝ գոյական որոշիչը, առարկայանիշ ստորոգելին (ստորոգելական վերադիր), պայմանաբար նաև՝ կոչականը (7֊րդ դասարանում էլ կիմանան, որ այդ հոլովով է դրվում նաև «կողմնակի»[1] ենթական), իսկ հայցականով՝ ուղիղ (հիմնական կիրառություն), ապա՝ տեղի, ժամանակի, չափի, նպատակի պարագաները։ Արդ՝ եթե վերոհիշյալ նախադասություններում եղած բակը և տունը տեղի պարագայի գործառույթ ունեն, ապա պարզ է, որ ուղղական հոլովաձևով չպիտի դրվեին։ Բակ-ը պիտի դրվեր ներգոյական հոլովաձևով (բակում քնած է), իսկ տունը՝ տրական (տանն է): Որտեղի՞ց է գալիս սխալը։ Խնդիրն այն է, որ տեղի պարագան կարող է հանդես գալ նաև հայցականով (գնացի քաղաք, Մոսկվա, այգի, Ուկրաինա...)։ Ուրեմն՝ մի կողմից՝ «Պառկած է, քնած է, գտնվում է, աշխատում է... բակում, մյուս կողմից՝ Մտավ,

  1. Արդի հայերենում իրավամբ չի ընդունվում «կողմնակի անդամ» տերմինը. մենք կողմնակի-ն գործածում ենք պայմանաբար՝ բուն ենթակայից տարբերելու համար: