դեմքերի հետ գործածվելիս՝ տրական (բացառությամբ քեզ, ձեզ...)[1]։
«Ազնվության ասած՝ ես չեմ տեսել նրան» նախադասության մեջ նշվածը գործածվել է սխալ, որովհետև այն ասած դերբայի «կողմնակի» ձևի պարագան է, որն արտահայտվում է գործիական հոլովաձևով, մինչդեռ սեռականով կիրառութունը բայական անդամի լրացում չի կարող լինել. սեռականով դրվողը, պարզ է, գոյականական անդամի լրացում պիտի լինի՝ որոշիչ կամ հատկացուցիչ (ազնվության չափը, գինը...)։ Ինչ մնում է Երազիս մորս եմ ասել նախադասության նշված անդամին, ապա այն ևս արդի գրական հայերենի համար ոչ ճիշտ կիրառություն է. խնդիրն այն է, որ այդ բառը ցույց է տալիս ժամանակ, որն էլ տվյալ պարագայում պիտի դրվի ներգոյական հոլովաձևով՝ Երազումս մորս եմ տեսել։ Կամ՝ որքան ենք լսել «Ես խոսացել[2] եմ նրա հետ» միտքը, որտեղ «խոսացել եմ»-ը միանգամայն սխալ է գործածված, որովհետև այն և խոնարհման բայ է, հետևաբար ամեն պարագայում էլ պիտի ենթարկվի այդ լծորդության բայերի խոնարհման օրինաչափություններին (խոսել եմ, խոսեցի, խոսիր...), բայց ոչ երբեք «խոսացել եմ», «խոսացի», «խոսա»... Դժվար չէ նկատել, որ այստեղ «մեղավորը» ա խոնարհման բայերն են, որոնք ամենուրեք ենթարկվում են այդ լծորդության բայերի օրինաչափություններին (ասենք՝ խաղացել եմ, խաղացի, խաղա...): Մեկ այլ օրինակ բերենք և վերջացնենք այդ հարցի մասին մեր խոսքը, շատ ենք լսել (և նույնիսկ կարդացել). «Ես ասեցի, բայց նա չլսեց ինձ». Նշվածը փաստորեն սխալ է գործածված, ճիշտ է, ե խոնարհման բայերն անցյալ կատարյալում ունենում են «եցի» վերջավորությունը (երգեցի, նկարեցի, խոսեցի), սակայն ասել բայն անկանոն է, որն էլ անցյալ կատարյալում (ասացի) և հրամայական ժամանակաձևերում (ասա՛, ասացե՛ք) ցուցաբերում է անկանոնություն՝ նմանվելով ա լծորդության բայերին (հմմտ. ժպտացի, ժպտա՛, ժպտացե՛ք):