զանազան նպատակներով և այլն. այս բոլորը նա արտահայտում է գերազանցապես դիմավոր բայերի միջոցով:
Պարզ ստորոգյալն արտահայտում է խոնարհված բայով. որն էլ կարող է լինել համադրական և թե վերալուծական կառուցվածքի: Օրինակ՛ գնաց, կգնա, գնացեք, գնում է, գնալու է, գնացել է, պար է գալիս, եռ է գալիս, աչքի ընկավ, ականջ դրեց, սիրտ արեց, գլուխ տվեց և այլն: Որքան էլ տարբեր կազմություն ունենան, այնուհանդերձ, այս բայերը որևէ եղանակի, ժամանակի դեմքի ու թվի ձևեր են և նախադասության մեջ պարզ ստորոգյալ են դարնում, Օրինակ՝
1.Արմենը գնաց գրադարան:
2.Հասմիկը ուրախությունից պար է գալիս:
3.«Ջարդեցենք անդուլ, անգութ, անխնա»(Տերյան):
4.Սուրենը ականջ էր դնում թռչունների ծլվլոցին:
Ուսումնասիրելով բայի եղանակները՝ ուսուցիչը կանգ է առնում ամեն մի եղանակի բայաձևերի ոչ միայն ձևաբանական հատկանիշների, խոնարհման առանձնահատկությունների, այլև նրանց կիրառությունների վրա: Բերելով որոշակի օրինակներ որոշակի նախադասություներում՝ ուսուցիչը ընդգծում է այդ կիրառական առանձնահատկություները՝ նշելով նաև ոճական նրբերանգները: Այսպես. սահմանական եղանակի բայաձևերը հիմնականում գործածվում են պատմողական հնչերանգի նախադասություններում, քանի որ խոսողը դրանցով որևէ եղելություն է հաստատում կամ ժխտում, նկարագրում, հայտնում որևէ իրողություն և այլն: Ընդ որում, ոճական տարբեր նրբերանգներ ունեն ոչ միայն բաղադրյալ ու պարզ ժամանակները, այլև հենց իրենք՝ տարբեր բաղադրյալ ու պարզ ժամանակները: Օրինակ՝ ներկա ժամանակի բայաձևերը (գնում են, խոսում են, ասում ենք, նկարում ենք, պարում ենք և գիտեմ, ունեմ, արժեմ, կամ բայերը), այդպիսին լինեիով հանդերձ, ժամանակային տարբեր տևողություն (շարունակություն) են ունենում: Ավելի. պակասավոր բայերը (գիտեմ, ունեմ...) ցուցաբերում են մի տեսակ կատարյալության նրբերանգ. դա բխում է նրանց պարզ ժամանակաձև լինելուց (հմմտ. անցյալ կատարյալի հետ): Իսկ, ասենք, նույն պակասավոր բայերի «կանոնիկ» ձևերը կամ, այսպես կոչված,