է գոլորշի դարձրեց (ենթակայի վերագրվում է գոլորշի դարձնելը՝ գոլորշիացնելը), իսկ գոլորշի միայն ցույց է տալիս ջուր կրող խնդրի հատկանիշը, դրությունը, որ առաջանում է ենթակայի գործողությունից»: Արդ՝ սորոգելին նախադասության անդա՞մ է թե ոչ: Մեր կարծիքով՝ նախադասություն կազմի մեջ հանդես եկող ամեն միավոր, ունենալով նյութական բովանդակություն ու որոշակի գործառույթ, պիտի որ համարվի նախադասության անդամ: Եվ, հիրավի նախադասության կազմում ինչո՞ւ պիտի հանդես գա այսինչ կամ այնինչ միավորը և … չկատարի շարահյուսական որևէ գործառույթ [1]: Այլ բան է, որ կան նախադասության անդամներ, առանց որոնց միտք չի ձևավորվի, կամ նրանք բավական են՝ ստսորոգումով որևէ միտք արատահայտելու համար: Այս առումով էլ նախադասության անդամները բաժանվում են երկու խմբի՝ գլխավոր և երկրորդ: Սա ճիշտ բաժանում է, քանզի լրացումները կամ 2-րդական անդամները ինքնուրույնաբար չեն կարող նախադասություն ձևավորել, մինչդեռ գլխավորները կարող են: Այստեղ պարզապես նշենք, որ այն միավորը, որը խոսողի(կամ նախադասության) պահանջով հադես է գալիս որևէ նախադասության մեջ, անպայման շարահյուսական որևիցե գործառույթ է կատարում, ուստի և անհրաժեշտաբար է գործածվում: Արդ՝ եթե այս կամ այն միավորը, ի թիվս քերականական(շարահյուսական)զանազան հանտկանիշների, ունի նաև մի շատ կարևոր հատկանիշ՝ հարց, ապա դա ինքնըստինքյան նշանակում է, որ այդ միավոր մի որևէ շարահյուսական պաշտոն է կատարում, այսինքն՝ որևէ հարցի պատասխան է, այլ կերպ ասած՝ «պատասխանատու է որևէ պաշտոնի համար»: Այլ հարց է, որ այդ անդամներն ունենան քերականական բոլոր հատկանիշները (որոնք պարտադիր են նախադասության անդամի համար), սակայն ինչ-ինչ պատճառնորով զուրկ լինեն մեկ հատկանիշից, օրինակ՝ հարցից: Այդպես են, ասենք, պակասավոր բայեր: Այո առումով մի յուրահատուկ նախադասության անդամ է ատորոգելին, որն ունի իր որոշակի հարցեր, նայած թե որ խոսքի մասով է արտահայտվում. ըստ այդմ էլ ունենում է տարբեր հարցեր: Ի դեպ, սա նախադասության անդամի բնավորության գծերից է: Օրինակ՝
- ↑ Տե՛ս աշխ․, էջ 401