որոշիչն էլ կարող է տարբեր հարցեր ընդունել. այսպես էլ հիմունքի պարագան և այլն: Իսկ, ասենք, զիճման կամ հակառակ հիմունքի պարագան «մաքուր» հարց չունի: Էլ չենք խոսում հարցահարաբերական դերանունների մասին, որոնց հարցերը «զետեղված են» հենց այդ միավորների մեջ (ում, ով, ուր): Սրանից ելնելով էլ կարող ենք լիովին ընդգծել, որ ստորոգյալին էլ է մտնում նախադասության անդամների շարքը՝ կատարելով իր ուրույն գործառույթը: Դիցուք՝ ունենք հետևյալ նախադասությանը՝ Սա գիրք կամ՝ գիրքը սա է. գիրքը ենթակա, է՝ ստորոգյալ, սա է՝ ստորոգյալի: Ուշադրություն դարձնենք սա և գիրք միավորների կատարած շարահյուսական գործառույթների վրա: Այո՛, նրանք իրարից չեն տարբերվում իրենց «ակտիվությամբ» կամ «պասիվությամբ», այսպես որ, եթե սա-ն ենթակայի գործառույթ կարող է ունենալ, ապա գիրքը ինչու՞ չի կարող ստորոգելի գործառույթ կատարել: Այն էլ նշենք, որ վերագիրը, որպեզ պարզ նախադասությունը «տնտեսության» միավոր, կարող է ազատորեն արտահայտվել ստորադաս նախադասությամբ: Տեղնուտեղն էլ նշենք, որ ստորոգյալի նման կարևորագույն միավորներն այդ գործառույթը կատարել չի կարող, այսինքն՝ նա չունի իր ստորադասական նախադասության մեջ: Եզրակացություն. ստորոգելին նախադասության յուրահատուկ անդամ է, որն արտահայտվում է գոյականով (գոյականաբար գործածվող բառերով), ածականով, թվականով, առարկայացույց ու հատկանշացույց դերանուններով ու դերբայներով (անորոշ, հարակատար, ենթակայական):
Մյուս հարցը. էական կամ վերացական բայով արտահայտված ստորոգյալն ինչպիսի՞ն է` պա՞րզ[1], թե՞ բաղադրյալ: Իհարկե, պարզ* ստորոգյալ է, քանզի արտահայտված է բայի եղանակային ձևով: Խնդիրն այն է, որ ստորոգԵլին քանի որ առարկա ու հատկանիշ է արտահայտում և հանգույցի զորությանբ վերադրվում ենթակային, ուստի առանց մեկի նախադասության միտքը թերի ու խաթարուն կլինի:
Իսկ եթե ստորոգյալները բաժանվում են երկու տեսակի`
- ↑ Աշխատության բնույթից ելնելով` հարցը քննում ենք ընդունված կարգով