Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզի ու բաղադրյալի (զուտ այն հիմունքով, որ առաջինն արտահայտված է եղանակային բայով, երկրորդը՝ որևէ խոսքի մասով ու վերացական՝ էկան բայով), ապա դա սխալ չէ ընդհարապես, բայց ինչ-որ տեղ «խանգարում է» նախադասության անդամների գործառույթներին առնչվող օրենքներին:

Նշվեց, որ ստորոգելին կարող է արտահայտվել և՛ հատուկ, և՛ հասարակ գոյականներով, ածականներով, թվականով, առարկա և նրա հատկանիշ ցույց տվող դերանուններով, անորոշ ենթակայական ու հարակատար դերբայներով: Հարցը մասնավորելով գոյականին՝ նշեք, որ ստորոգելին, ինչպես ասվեց, դասավորվում է գոյականով: Օրինակներ՝ Սա մեր քաղաքն է: Այս Երևանն է: «Երևան դարձած իմ Էրեբունի, դու մեր նոր Դվին, մեր նոր Անի...» (Պ. Սևան): Նշված բառերից Երևանը, պարզ է, «կողմնակից» ստորոգելի է, քանի որ քերականորեն լրացնում է դարձած դերբային, իսկ մյուսները՝ Դվին, Անի զեղչված էական բայերի (ես, ես, Դարձել ես, համարվում ես…) ստորոգելիներն են (թեև չի բացառվում, որ սրանք էլ կարող են լրացնել դարձած դերբային, որը թերևս զեղջվել է՝ կրկնութունից խուսափելու նպատակով).

Պատահում են դեպքեր, երբ ենթական ու ստորոգելին հաճախ շփոթվում են միևնույն նախադասության մեջ: Այսպես, օրինակ, Այս մարդն ուսուցիչ է կամ Միայն մարդն է բանական կենդանի: Առաջին նախադասության ենթական է մարդ, որը տրամաբանական շեշտի տակ ընկնելով՝ երեմն ստղծում է պաշտոնական երկվություն: Եթե լինեն, ասենք, Այս մարդն ուսուցիչ է, ապա, պարզ է, մարդ ենթական տարակույս չեր հարուցի, իսկ եթե նախադասությունը այսպես կառուցվեր՝ Ուսուցիչը այս մարդն է, ապա, հասկանալի է, ենթական նշվածը կլիներ: Համեմատենք այսպիսի նախադասություններ՝

1. Ուսուցիչը այս մարդն է (Ուսուցիչը այս մարդը չէ):

2. Այս մարդը ուսուցիչ է (Այս մարդը ուսուցիչ չէ):

3. Այս մարդն ուսուցիչն է (Այս մարդն ուսուցիչը չէ):

4. Այս մարդն ուսուցիչն է: (Այս մարդն ուսուցիչն չէ):

Ենթական ու ստորոգելին տարբերակելու համար (այս և նման այլ նախադասություններում) անհրաժեշտ է՝