ա) ենթական գործածել նախադաս, ստորոգելին (որպես ենթակային վերագրող հատկանիշ)` վերջադաս շարադասությամբ.
բ)էական բայերը փոխարկել նույնիմաստ (նույնապաշտոն) վերացական բայերով (դառնալ, համարվել, թվալ, կռչվել և այլն):
Պարզ է, որ այս և նման այլ բայեր, անկասկած, իրենց դրական ու ժխտական խոնարհմամբ պահանջում են ստորոգելի: Արդ` եթե ստորոգելին քերականորեն «կպավ» հանգույց-վերացական բային, ուրեմն`ենթական առանձնանում է ու իր պաշտոնն ավելի ակնառու ընդգծում:
Մի նրբություն ևս. Միայն մարդն է բանական կենդանի նախադասության մեզ (հմմտ. Մարդը բանական կենդանի է, Մարսը բանական կենդանի չէ՞) նախադասության մեջ ստորոգելին ընդգծվածն է` բանական կենդանի, բայց ոչ կենդանի-ն միայնակ: Խնդիրն այն է, որ`
ա) կենդանի-ն միայնակ գործածվելով այն տպավորությունն է ստեղծում, թե, իբր, «Միայն մարդն է կենդանի», որը անհեթեթ միտք է.
բ)բանական կենդանի-ն մի կայուն կապակցություն է, ուստի այսպիսի նախադասություններում չպիտի զատել-անջատել նրա բաղադրամիավորները:
Ընդսմին, բառակապակցության «ներսում» շարահյուսական գործառույթները որոշելիս, պարզ է, բանական-ը արժեքավորվում է որպես կենդանի գոյականի որոշիչը: Որ դա այդպես է, բերենք մի քանի օրինականեր ևս. Մեկ վաշտը հարյուր զինվոր է, Սա մեր կուրսի ուսանողության մի մասն է: Ստորոգելին նշվածներն են: Համոզվելու համար վերցնենք միայն կարծեցյալ «մաքուր» ստորոգելին և գործածենք նախադասության մեջ. «Մեր վաշտը զինվոր է»...: Հիրավի, դա անհեթեթություն է, հետևաբար պիտի հաշվիր առնել նախադասության գործածություն նպատակը, նրա անդամների որոշակի կապակցվաածության ներքին՝ իմաստային կողմը:
Ստորոգելի հասկացության էությունը լավ հասկացնելու համար ուսուցիչը այն հրամցնում է գեղարվեստական համապատասխան խոսքով: Ինչ խոսք, գոյական ուղղական հոլովաձևով դրվելիս կատարում է նաև ստորոգելիի գործառույթ: Ահա շեշտը