Օնեգա, Մասիս, Ամազոն…
1.Սուրենը բժիշկ է: (ի՞նչ է)
1.Բժիշկը Սուրենն է: (ո՞վ է)
2.Վարդանը զորավար էր: (ի՞նչ էր)
2.Զորավարը Վարդանն է: (ո՞վ է)
3.Արաքսը գեղեցիկ գետ է: (ի՞նչ է)
3. Գեղեցիկ գետն Արաքսն է: (ի՞նչն է)
4. Անին մեր մայրաքաղաքն է եղել: (ի՞նչն է եղել)
4. Մեր մայրաքաղաքը Անին է եղել: (ի՞նչն է եղել)
Համադրելով ու հակադրելով զուգահեռ տարբերակները՝ նկատվում են, որ ո՞վ, ի՞նչ հարցերն ընդունող գոյականները համապատասխան վերացական բայերի հետ ստորոգրյալ են կազմում, ընդ որում, այնպիսի միավորներ են ստեղծում, որոնց մեջ ենթականերն առանց այդ գոյականների (ստորոգելի) և առանց այդ վերացական բայերի միտք չեն արտահայտում («Վարդանը բժիշկ» կամ «Վարդանը է»): Նշվում է նաև, որ՝
ա) ենթակայի ու գոյականով (առարկայանիշ դերանունով…) արտահայտվող ստորոգելիի հարցերը նույնն են.
բ)նրանք ցանկացած դեպքում կարող են փոխարինվել մեկը մյուսով. տարբերությունները մեծ չեն՝ պայմանավորված տրամաբանական շեշտով, որն ավելի շատ ոճական երանգ ունի:
Ծանոթություն: Միանգամայն հնարավոր է, որ ստորոգելիի գործառույթով կիրառվեն նաև բաղադրյալ հատուկ և հասարակ անունները: Պարզ է՝ եթե դրանցից յուրաքանչյուրը մեկ հասկացություն է, ապա նաև մեկ ստորոգելիի գործառույթ է կատարում: Այսպես. Մեր պետությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն է, Գրիգոր Արամյանը սոցիալիստական աշխատանքի հերոս է…
Նշվածները ստորոգելի են:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տվյալ քերականական իրողության էությունը հասկացնելու համար պարտադիր չէ շատ նյութեր հրամցնել: Ավելի որոշակի. երբ 5-րդ