շատ պարագայական գործառույթներ ունի, ավելի ճիշտ բայ–ստորոգյալի լրացումներն ավելի շատ կիրառվում են գործիականով, քան այլ հալովներով․ դա բխում է այդ հոլովի բնույթից։
Արդ՝ գործիական հոլովն անցնելիս ուսուցիչը, անդրադառնալով նրա ձևին, հոլովական ընդհանուր իմաստին և հիմնական պաշտոնին առնչվող հարցերին, բնականաբար նշում է նաև երկրորդական պաշտոններից ձևի պարագայի գործառույթը՝ ավելացնելով, որ ություն ածանց ունեցող գոյականնե՞րն են ի վիճակի՝ նման շարահյուսական պաշտոն կատարելու (թեև կան նաև այնպիսի խիստ սակավաթիվ գոյականներ, որոնք նույն պաշտոնը կատարում են՝ չունենալով ություն ածանցը)։ Օրինակներ՝
1. Սիրով կատարեցինք մեր առջև դրված խնդիրները։
2. Նարինեն հաճույքով է կատարում տնային հանձնարարությունները։
3. Նրանք ուրախությամբ դիմավորեցին հյուրերին։
4. Բանվորները հաջողությամբ տեղադրեցին բոլոր սարքավորումները։
Իսկ «Ձևի պարագա» ենթաթեման անցնելիս ուսուցիչը հիշեցնում է նաև գործիական հոլովը, նշում վերոհիշյալը՝ կապված այդ հոլովի պարագայական կիրառությունների հետ, ապա, ի թիվս ձևի պարագայի խոսքիմասային բոլոր արտահայտությունների, ավելացնում, որ ձևի պարագն արտահայտվում է նաև գործիականով՝ բերելով համապատասխան օրինակներ, դիմելով այդ թեման ուսուցելու հետ կապված այլևայլ հանարանքների։
Ծանրություն։ Մեր լեզվում կան տարբեր հոլովներով արտահայտվող մի քանի բառեր, որոնք կարող են կատարել նաև ձևի պարագայի պաշտոն։ Օրինակ՝ մարդու երեսի՛ն պիտի ասել նրա թերություններ և ոչ թե հետևից։ Երեխան քթում է խոսում, և ոչինչ չի հասկացվում։ Նա ստից է խոսում, և ոչ ոք չի հավատում նրան։ Դժվար չէ նկատել, որ բերված օրինակները ժողովրդախոսակցական լեզվում են գործածվում և գրական հայերենին գրեթե խորթ են, ուստի և՝ ոչ հանձնարարելի։ Այն էլ ընդգծենք, որ նշված բառաձևերը մակբայացման ընթացքում են, որովհետև զուրկ են գոյականին հատուկ որոշ հատկանիշներից։