ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՆՊԱՏԱԿԻ ՊԱՐԱԴԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Նպատակի պարագան առնչվում է նաև գոյականին այն առումով, որ մի քանի հոլովներով, իսկապես, կարող է դրվել նպատակի պարագան: Մեր ասածն է հաստատում նաև այն փաստը, որ «պարագայական» խոսքի մասը՝ մակբայը, ի վիճակի չէ կատարելու նպատակի պարագայի գործառույթ: Ինչևէ, տրականով, հայցականով և գործիականով կարող է դրվել նպատակի պարագան, հետևաբար տրական, հայացական և գործիական հոլովներն անցնելիս, նշելով նրանց ձևը, հոլովական ընդհանուր իմաստը և շարահյուսական հիմնական պաշտոնները, նշվում են նաև երկրորդական պաշտոնները, որոնց թվում էլ՝ նպատակի պարագան: Այսպես. տրական հոլովով՝
- Աղջիկները իջան խանութ՝ հացի, շաքարի և մսի:
- Տղաները գնացին փայտի:
- «Գյուղ էին իջել հովիվ. պատանիք՝ աղջիկ տեսնելու, պարի ու կոխի»:
- Մեր գործարանի ինժեները մեկնել է գործուղման:
Հայցական հոլովով. «Նազարն էլ կռիվ գնացող չէ՞»: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմաճակատ մեկնեցին մեր գյուղի բոլոր չափահաս տղամարդիկ:«Վեր կաց, վե՛ր, իգի՛թ, վեր կաց, անիրավ: Ոչխարդ բեր կիթ, օրը ճաշ դառավ» (Հ.Թ.):
Մեր դասարանի մի խումբ աշակերտներ գնացին թատրոն, իսկ մենք՝ համերգ:
Դժվար չէ նկատել, որ հայացականով դրվող նպատակի պարագան սակավ գործածություն ունի. եղած օրինակներն էլ կրում են ժողովրդախոսակցական լեզվի կնիքը:
Գործիական հոլովով. նպատակի պարագան գործիական հոլովով լայն գործածություն չունի, այդուհանդերձ. հանդիպում են այդ պաշտոնի գոյականներ՝ ով վերջավորությամբ: Գործիական հոլովն անցնելիս իրավացիորեն չի տրվում նպատակի պարագայի ուսուցումը: Ավելին. «Պարագաներ»թեման ուսումնասիրելու ժամանակ նույնպես ուսուցվելիք պարագաների թվում չի նշվոիմ գործիականով արտահայտվող նպատակի պարագան. սակայն նախադասության վերլուծության և այլ առիթներով ուսուցիչ գոնե