Jump to content

Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՔԵԶ

Սիրտով միայն սիրած էի,
Հիմա միտքով ալ կը սիրեմ,
Քեզ, իմ աղվոր, որ օրերուս
Ճամփուն վրա կը բարձրանաս
Անապատի ճամփորդին դեմ
Մշտասոսափ արմավենի մը ինչպես։

Դուն կին, դուն մայր, դուն իմ սիրած,
Բնության պես գարնանագեղ,
Սիրտով միայն սիրած էի,
Հիմա միտքով ալ կը սիրեմ։