կին, թե տղամարդ այդ օրերուն բնակարանս վերածեցին ուխտատեղիի․․․
Չե՞ս նկարած Վանը, կհարցնեին։
Նկարած էինք։ Հարյուրավոր նկարներ վերցուցած։ Նկարները Փարիզ կգտնվեին, նույնիսկ գունավոր ժապավենի վերածած էինք մեր տեսածները։ Բոլորը, բոլորը Փարիզ կգտնվեին։ Այդ ֆիլմերը Երևան պետք է հասնեին։ Վանը պետք է Երևան գա, իր եղբոր այցելության, որպեսզի օր մըն ալ Երևանը երթա Վան ու․․․ ալ չելլե Վանեն։
Այսօր Վանը երկու կյանքով կապրի։ Մեկը իր առօրյան է, իրեն պարտադրված առօրյան, երբ Վանի շուկայի մեջ մարդիկ միրգ կվաճառեն, հեծանիվ կվարեն, սրճարաններու մեջ կխմբվին, շարժանկարի սրահներու առջև զանգ կհնչեցնեն օրվան ֆիլմին մասին հայտարարություններ պոռալով, պղինձե կաթսաներ կպատրաստեն աղմուկ-աղաղակի մեջ մրճահարելով մետաղը ու այդպես շարունակ։ Վանի մյուս երեսը թուրքեն հետո ժամանակի գործած ավերն է — հայ գերեզմանները, լուռ վկաները մեր գոյության, կամաց-կամաց հողին կհավասարին։ Հայերեն արձանագրությունները տուներու դռներեն վրայեն կամաց-կամաց կջնջվին, մեր վանքերը՝ կոթողները մեր հանճարին, փուլ կուգան․․․
Ժամանակը մեզի դեմ կաշխատի Արաքսի մյուս ափին։
Բայց ժամանակը մեզի հետ է Արաքսի այս ափին ու Արաքսի այս ափի ժամանակով մենք պիտի նվաճենք ժամանակը մյուս ափի ու պիտի ըսենք․ ավերումին վերջ: Մենք պիտի սկսենք վերակառուցումը, կառուցումը, միայն կառուցումը. քանի որ Ուրարտուեն մինչև այսօր, մենք ցույց տված ենք աշխարհին թե հայը ծնած է միայն կառուցելու համար, այլ երբեք քանդելու...
Վանը իր երկրորդ կյանքը կապի հայերու սիրտերուն մեջ, ուր ալ գտնվին անոնք. Երևան թե Պաղտատ, մանավանդ Երևան: Պասրա թե Հալեպ, Պեյրութ թե Նյու-Յորք, Աթենք թե Փարիզ, Միլան թե Վիեննա, Օթավա թե Սիտնեյ, Քազապլանկա, Ատիս-Ապապա, թե Քուվեյթ. ամեն տեղ ուր հայ կա, անկորնչելի Վան մը կա, հոն Վանա կապույտ ծով մը