Այս էջը սրբագրված չէ
ավավ նաև, որ վերցնենք մի քանի քար, որպես հիշատակ։ Հիմա կարգը եկած էր մկրտվելու նախքան ծով իջնելը մտանք տաճարեն ներս ու երգեցինք երկու շարական։ Տաճարը ուղղեց մեր ձայները․ այնքան անուշ կհնչեին մեր շարականնները, կարծես քերովբեներն էին երգողները և ոչ թե բաղաձայն երկու հայեր։ Ծովը գաղջ ու վճիտ հայելի մըն էր։ Մտանք ու ելել չուզեցինք, ելել չէինք ուզեր, բայց նավավարը ազդարարեց մեկ մեկնումեին ստիպողականութ։յունը։ Արեգակին վերջին շողերուն հետ, արևելքին ու արևմուտքեն երկու ուխտավոր հայեր՝ դարձյալ առանձին կձգեին, հայրենախոս Ախթամարը, որուն միակ մխիթարությունը իր ափունքը շոյող Վանա կապուտակ շովի ալյակներն էին․․․ Հեռացանք կրկին ու տաճարը փոքրացավ, փոքրացավ ադամադնե տաճարը․․․