Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատել Անգլիայում և Ֆրանսիայում տրամադրություն ստեղծել, մի խոսքով, կրկնել է մոտավորապես այն, ինչ որ ինձ էր ասել:

Սազոնովը հայտնել է, Տաճկաստանում հայեր չկան, նույնիսկ Վանում նոցա տոկոսը 16 է. ռուսները կամենում են այդտեղ ունենալ բուֆեր, և այդ նպատակի համար նոքա գերադասում են քրդերին: Սազոնովին այդ գաղափարը ներշնչել է Միլլերը, Թավրիզի նախկին հայատյաց կոնսուլը, որ այժմ նշանակված է Թիֆլիսում խորհրդատու փոխարքային:

Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, Միլլերին այլ կապեր տրամադրելու, համոզելով և խնդրելով: Կաթողիկոսը Եթե թույլ տա, տոներից հետո ես կգամ Թիֆլիս և այնտեղ էլ կմնամ և կաշխատեմ»:

Պոլսի նամակում պատմված է. Նուբարը յուրովի հրավիրել է Օրմանյանին,տեսակցություն է ունեցել Փարիզի տաճկաց դեսպանի հետ և խնդիր է ուղղել Քյամիլ-փաշային: Այդ բոլորը նա անում է Նորատունկյանի թելադրությամբ և խորհրդով: Նամակագրի ասելով դրությոնունն այնպես է, որ նա երկուսից մեկին պիտի վաճառե, տերությունը կամ ազգը և վաճառում է ազգը. Օրմանյանը դեռ ամբաստանված, դատի տակ է, Նորատունկյանի թելադրությամբ Քյամիլ-փաշան նրան հրավիրում է, իբրև «երևելի», խորհրդակության, արհամարհելով Ազգային ժողովի որոշումը: Երկրորդ, չորս երևելիները նախքան ժողովի գնալը եղել են Նորատունկյանի տանը, լսել են նրա ցուցումները և խորհուրդները, բայց հարկ չեն համարել պատրիարքարանին մինչև անգամ տեղեկացնելու իրենց միսիայի մասին: Նորատունկյանի ցանկությունն է, նամակագրի ասելով, տապալել ներկա վարչությունը և իր ցանկացած կազմը ստեղծել տալ, որով իր ձեռքին կունենա թե ազգային վարչություն և թե Պողոս-փաշային: Գրողն է Վահրամ Փափազյանը:

«Պողոս-փաշան և Հ. Առաքելյան հեռագրով խնդրել են կաթողիկոսին պատգամավորներ չուղարկել Ահարոնյանին և Մահակ եպիսկոպոս Այվատյանին: Այսօր հեռագրեցին, որ լուրն անհիմն է, որ ինքն էլ ոչ ոքի չպիտի դիմե պատգամավորության համար և պիտի հրահանգ ընդունե էջմիածնից:

Նրան և պատրիարքարանին գրվելու է երկար նամակ. 1. փոխարքայի և մեր տեսության թղթերի պատճենները պիտի ուղարկենք: 2. Նա դեռ պիտի մնա պատգամավոր, եթե քայլեր անելու լինե, համաձայնեցնե փոխարքայի յոթ կետերի սկզբունքներին, 3. Հարցնե և մեզ տեղեկացնե Արթին Տաղուբ-փաշայի համաձայնությունը:

«Իմ կարծիքն է, որ ռուսաց կառավարչական շրջաններում երկու հոսանք կա, հօգուտ և ի վնաս մեզ: Փոխարքայի տատանումները և Պետերբուրգի նամակը այդ են ապացուցում: Լրագրությունը, Կոկովցևը և փոխարքան առ երևույթ մեր կողմն են: Սազոնով, Միլլեր և այլոք հակառակ: Ծանր է այդ կացությունը, բայց ոչ հուսահատական, լուրջ անձնվիրաբար աշխատանքները գուցե մի օգնություն անեն:

«... Վերջին լուրերը այնքան էլ հուսահատական չեն: Նամակներ ենք ստացել Պատրիարքից, Պողոս-փաշայից, Յութուճյան եպիսկոպոսից և մասնավոր անձերից: Ստացել ենք նաև հեռագիրներ և հարկավոր կարգադրություններն արել:

Ամսիս 2-ին Պ Նուբարը հեռագրով խնդրեց լրացնել պատգամաորություն բացառապես Թուրքիայի հայերից. Արթին Յաղուբ փաշային, Հարություն Մաստիճյանին, Մինաս-Չերազին և Գևորգ եպիսկ. Յութուճյանին: Ի նկատի ունենալով, որ նա այդ հեռագիրն ուղարկել էր, անկասկած, նոր տեղեկություն ստացած լինելով և մեր կողմից շատ հարմար գտնելով նրա առաջարկած անձանց և որ նա խնդրում է շտապեցնել պատգամավորների կարգումը, հեռագրով և ապա կոնդակներով կատարվեց նրա ցանկությունը:

«Նուբարի նամակը շատ բան պարզեց: Նա շնորհակալություն է հայտնում կաթողիկոսին իր վրա ունեցած վստահության համար, խոստանում է չխնայել իր աշխատանքը և անում է, ինչ որ կարող է: Նա գրում է, չստանալով իր ծանոթ հեռագրի