Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխանը, դիմել է անձամբ Իզվոլսկուն, իսկ նա անմիջապես հեռագրով հարցրել է Պետերբուրգ իր տալիք պատասխանի համար: Այդ բանը հանդիպել է բարեբախտաբար այն ժամանակ երբ փոխարքայի հարցերն արդեն Պետերբուրգ էին հասել և մինիստրությունը գիտեր մեր տեսակետն ու հայացքը: Առ երևույթ, մեր ցանկության համաձայն հեռագրել են Իզվոլսկուն, թե թող պատգամավորությունը մնա և գործե նախամտածված ծրագրով: Ուստի և Պխղոս] փաշան հեռագրով խնդրեց և ստացավ պատգամավորության լրացումը: Փաշան գրում է. Իգվոլսկու և Պուանկարեի խորհրդով, Լոնդոնի ժողովում չպիտի դնեն Հայկական հարցը, հայերը այդ ուղղությամբ չպիտի աշխատեն, աղ այդ հարցը կդնեն և կլուծեն եռապետյան համաձայնության անդամները, անմիջապես Լոնդոնի ժողովից հետո, հայոց պատգամավորությունը պետք ջանք և աշխատանք գործ դնե հասարակական կարծիքը և որոշ չափով նաև երեքպետյան Դաշնակցության կառավարությունների տրամադրությունը նպաստավոր կացուցանեւ հայերի համար: Այդ նպատակին հասնելու համար նա անձամբ պիտի գնա Բեռլին և Վիեննա և աշխատի այդ ուղղությամբ:

«Յութուճյանը գրում է, որ Գրեյը իրեն և երկու տեղացի հայերի ընդունելություն չէ հարց հարուցանել, պիտի սպասել: Պատրիարքը Կ.Պոլսից հեռագրով խնդրել էր ‘պատգամավորություններ չուղարկել Լոնդոն, նույնը հաստատում է նամակով: Մասնավոր նամակով ինձ գրում են. Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Պոլսո դեսպանատներից տեղեկացրել են մոտավորապես հետևյալը. Հայոց հարցը չպիտի դնել լոնդրայում, որովհետև մյուս պետությունները այդ հարցը առևտրի առարկա կդարձնեն (ընդգծում իմն է - Լ.) իմանալով, որ տաճիկը չափազանց դեմ է, իրանք էլ կաշխատեն տապալել այդ հարցը, փոխարեն իրենց համար ստանալիք օգուտների:

«Մեզ համար ներկայումս մի բան պարզ է, որ ռուսական տեսակետը ընդունվել և պաշտպանվում է եռապետական համաձայնության կողմից, որ նոքա ժամանակավորապես թողնում են մեր հարցը և խոստանում են հառաջիկայում առաջ մղել Թուրքիայի դեմ, առանց մյուս երեք տերությունների: Այդ քայլի պատմական հիմունքն է 1895թ. ծրագիրը, որ դարձյալ այդ երեք տերություններն էին նախագծել:

«Պատրիարքի և այժմ նաև Եվրոպայի կարծիքն է. ամենևին չդիմել թուրք կառավարությանը, հավատ չընծայեւ նրա խոստումներին և որևէ բանակցությանց մեջ չմտնել նրա հետ:

«Այդ կողմից շատ հետաքրքիր է մանավանդ նամակագրի հաղորդած տեղեկությունները: Ըստ ամենայնի, վստահելի մի անձնավորություն իր նամակի մեջ համառոտակի և փաստալի նկարագրում է հարցի զանազան ֆազերը Թուրքիայի կառավարության շրջաններում: Երևի հիշում են Սոզոնովի իմ տված պատասխանը երբ նա ինձ ասաց Պետերբուրգում, թե հայերը այժմ կարող են հանգիս լինել, քանի որ մեծ վեզիրը Քյամիլն է, ասացի, որ նախկին ջարդերի մեջ Քյամիլը մեծ բաժին ունի, որ դարավոր փորձից հետո չափազանց միամտություն կլիներ որևէ տաճիկ պետական մարդու հավատ ընծայել: Նամակագիրը գալիս է մի անգամ էլ հատատելու այդ չարաբախտ ճշմարտությունը:

«Նա գրում է. երբ հայոց, ապա նաև եվրոպական լրագիրները սկսեցին հայոց հարցի մասին գրել, կառավարությունը կատաղեց, կիսապաշտոնական թերթերը սկսեցին ջարդի սպառնալիքներ կարդալ, պատրիարքը դիմեց կառաավրության, անհետևանք, ապա միջամտեց ռուսաց դեսպանությունը, թերթերի լեզուն փոխվեց և մինիստրությունը ինքը սկսեց մտածել ռեֆորմների մասին: Այդտեղ հանդես է գալիս Նորատունկյանը, որի խորհրդով հրավիրվում են հայ երևելիները», որոնց նախապես գաղտնի խորհրդակցում է և հարկավոր հրահանգները տալիս: ժողովուրդը իմանում է, հուզումը մեծանում է, մարդիկ են գնում Օրմանյանի և ընկերների մոտ, խնդրելով, ստիպում են ազգի իրավանց դեմ չգործեն: «Երևելիները» հրաժարվում են,