Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Ստանալ ս֊էջմիածնից փոխարքայի նամակի պատճենը, պատրաստել նրա պատասխանը և ուղարկել Վեհափառին: Պատասխանը երկու նպատակ պետք է ունենա, նախ շտապեցնել Պետերբուրգին տված հարցումների պատասխանը և, Երկրորդ, դրդել կառավարությանը ավելի որոշ կերպով արտահայտվել Ռուս[աստանի] քաղաքականության և Հայոց հարցի վիճակի մասին:

2. ա) ուղարկել անմիջապես Պողոս փաշային պատճենները առաջին կայսրին ուղարկած մեմորանդումի և, երկրորդ փոխարքայից ստացված նամակի: Բացի դրանից, հաղորդել նրան մանրամասնորեն Վեհափառի պատգամավորության և փոխարքայի տեսակցության մասին:

բ) Հրահանգել Պողոս փաշային, որ նա շարունակի իր մասնավոր դիմումները դիվանագիտության ներկայացուցիչներին, իսկ պաշտոնական դիմումների համար սպասի նոր կարգադրությանց:

գ) Խնդրել Պողոս փաշային, որ նա շտապեցնի մեմորանդումի մշակումը և առաքումը կաթողիկոսին:

3. Ի նկատի ունենալով փոխարքայի դրական կարծիքը Պետերբուրգի քաղաքական շրջանների հայացքներին անմիջական գծով ևս ծանոթանալու մասին, խնդրել կաթողիկոսին կազմել մի պատգամավորություն և այդ նպատակով ուղարկել Պետերբուրգ:

Պատգամավորությունը պետք է բաղկացած լինի երկու հոգևորական և երկու աշխարհական անձնավորություններից: Աշխարհական պատգամավորներին կհանձնարարի Բյուրոն, երբ այդ մասին կարգադրություն կլինի էջմիածնից:

Որոշեց նաև խնդրել, որ Վեհափառը պատգամավորներին տալիք հանձնարարական նամակները նախապես ուղարկե Բյուրոյի քննությանը:

Պատգամավորներից և Բյուրոյի անդամներից ոմանք խնդրեցին արձանագրել, որ Պետերբուրգ ուղարկվելիք պատգամավորությունը կարիք չկա, որ չորս հոգուց բաղկացած լինի, բավական են երկու հոգի, մեկը աշխարհական, իսկ մյուսը հոգևորական:

Արձանագրեց

Բյուրոյի անդամ Ս.Հարությունյան

ՀԱՍ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.31: Բնագիր: Ձեռագիր:

N8

ՄԵՍՐՈՊ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ՌՈՒՍԱՑ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՑ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ ԿԱՏԱՐՎՈՂ

ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

8 հունվարի 1913թ.
Ս. էջմիածին

«Թիֆլիսից վերադարձա և տանս գտա երկու նամակ Պետերբուրգից և Կ.Պոլսից:

Պետերբուրգից Ղուկասյանը և Սաղաթելյւսնը ներկայացրել են Կոկովցևին, սա ասել է, «Կայսրը հաճ է դեպի հայերը, ռուս կառավարությունը հայկական խնդիրը կպաշտպանե ոչ թե Լոնդրայի, այլ հետը կայանալիք կոնֆերենցիայում»: Պետք է