Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ին: Խնդրում եմ ստացման և բաժանման մասին շնորհ անել հնձ անպատճառ տեղեկացնելու:

Առաջնորդ թեմի Մեսրոպ եպիսկոպոս

ՀԱՍ. Ֆ.23. ց.1, գ.888, թ.Յ: Բնագիր: Մեքենագիր:

N 123

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՌԱԳՐԵՐԸ

Մարտի սկզբներ, 1917թ.

Հայոց ազգային կենտրոնական բյուրոն Նոր կառավարության հաստատման առթիվ հեռադիրներ է ուղարկել հետևյալ անձանց. Պետական դումայի և ժամանակավոր Գործադիր կոմիտեի նախագահ Մ. Ռոձյանկոյին, Մինիստրների խորհրդի նախագահ իշխան Լվովին, Գերագույն հրամանատար Մեծ իշխանին, զինվորական մինիստր Գուչկովին, արտաքին գործերի մինիստր Միլյուկովին, արդարադատության մինիստր Կերենսկուն, ժողովրդական լուսավորության մինիստր Մանուիլովին, երկրագործության մինիստր Շինգարյովին և բանվորական պատգամավորների խորհրդի նախագահ Չխեիծեին:

1. Պետական դումայի նախագահին ուղարկված հեռագիրը.

«Հ[այոց] Ազգային Կենտրոնական] բյուրոն խոնարհվելով ի դիմաց Ձեր ժամանակավոր Գործադիր կոմիտեի ջանքերով կատարված մեծ գործի առաջ, ողջունում է Ռուսաց պետության մուտքը ազատության նոր փայլուն ուղին, որը կվերածնի Մեծ Ռուսաստանը և նրա մեջ մտնող բոլոր ազգությունները: Ամբողջ սրտով ցանկանում ենք Նոր կառավարությանը կատարյալ հաջողություն թե պատերազմը հաղթական վերջացնելուն, և թե երկրի լայն ներքին բարեգործության մեջ»:

2. Իշխան Լվովին տված հեռագիրը.

«Հ[այոց] Ազգային կենտրոնական բյուրոն ուրախությամբ ողջունելով ի դիմաց Ձեր, իբրև նոր կառավարության պետի, Ռուսաստանի մուտքը դեպի նոր նրա մեծությանը արժանի ուղի, ամբողջ սրտով ցանկանում է կատարել հաջողություն թե շուտափույթ արտաքին հաղթության գործում, և թե երկրի բոլոր ներքին ուժերի լայն վերծանության գործում»:

3. Գերագույն հրամանատար Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին.

«Հայոց Ազգային կենտխոնական] բյուրոն Ռուսաստանի վերծանության ներկա պատմական օրերին հաճելի պարտականություն է համարում ողջունել Ձերդ բարձրությունը Գերագույն հրամանատարի բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ: Ազգային բյուրոն հայտնում է Ձեզ իր լավագույն ցանկությունները և հուսով է, որ Ձեզ կհաջողվի առաջնորդել քաջարի ռուս զորքերը և նավատորմը մեծ դաշնակից ուժերի հետ միասին փառավոր հաղթությունների շավղով դեպի վերջնական հաղթանակը: Հ. Ազգային բյուրոն իր կողմից միշտ և իր ուժերի չափով աշխատել է նպաստել այդ մեծ գործին կամավորական գնդերի կազմակերպությամբ, և այժմ էլ պատրաստ է Ձեր հրավերով կրկին արձագանք տալ և նոր շարքեր կազմել ընդհանուր սուրբ գործի հաղթանակի համար»:

4. Զինվորական մինիստր Գուչկովին.

«Հ.Ազգային Կենտր. բյուրոն ներկա հանդիսավոր պատմական րոպեին խորին ողջույնով դիմում է Ձեզ, իբրև Ռուսաստանի ցամաքային և ծովային ուժհրի պետի, և լավագույն ցանկությունների հետ միասին հույս է հայտնում, որ Նոր կառավարության