Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փաշա Նուբարը, հեռագրել էր Բյուրոյին և թե հիշված է ս. էջմիածնի Սինոդի 2-ին հոկտեմբերի 1915-ից հմ. 1493 Բյուրոյին ուղղված գրության մեջ:

Նամակիս հետ ուղարկվում է Ձեզ համապատասխան անդորրագիրը հմ. 30/83:

Ընդունեցեք մեր խորին հարգանքները:

Փոխնախագահ Ազգային բյուրոյի — Ալ. Խատիսյան
Քարտուղար — Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.56, թ.58 (հակ.): Բնագիր: Ձեռագիր:

N 121

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

ԴՐԱՄԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏՈՂ ՄԱՍՆԱԺՈՂՈՎԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ

ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17 հունվարի 1917թ.

Ազգային բյուրոն մեզ խնդրում է հրատարակել, որ 1-ին գնդի կամավոր Մկրտիչ Թաթունջյանի միջոցով ստացված Ազգային բյուրոյում նույն գնդի սպանված կամավոր Ավագ Ուզունյանի գրպանից հանած ա. 15 հատ տաճկական ոսկի, որ հավասար է 18 և կես լիրայի և որը Բյուրոյի համաձայնությամբ հանձնվեց գերիներին ազատող մասնաժողովին և փոխարենը ստացած 370 ռուբ. ռուսական դրամ, բ. ռուսական թղթադրամով 240 ռուբ., գ. ամերիկական 50 դոլլար թղթադրամով: Այսպիսով, Ազգային բյուրոյի դրամարկղում պահվում է վերոհիշված Ուզունյանին պատկանող ընդամենը ռուսական դրամ 610 ռ. և ամերիկական դրամ 50 դոլլար:

«Հորիզոն», 17.01.17:

N 122

ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

ԹԻՖԼԻՍԻ ԵՎ Մ ԱՆԱՀԻՆ ՈՐԲԱՆՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉՈՐ ՄԻՐԳ

ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

22 հունվարի 1917թ.
ք. Աստրախան

Անցյալ նոյեմբերի 27-ին Հաշտարախանում կարդացի մի ասախոսություն, որից արդյունք ստացա 642 ռուբլի: Քառասուներկու ռ. մի մասը ծախք եղավ, մնացորդը նվիրեցի այստեղի որբանոցի վարչությանը, իսկ 600 ռ. հատկացրի Թիֆլիսի և Սանահնի որբանոցների համար չոր միրգ գնելու և տոների ժամանակ հասցնելու: ժամանակին չկարողացա կատարել, ուշացած եմ ուղարկում, խնդրում եմ կոմիտեիդ հնարավոր չափով բաժանել քաղաքիդ և Սանահնի որբերին հավասար չափով առաջիկա բարիկենդանի տոներին: Գնած միրգն է չամիչ, նուշ և ծիրանի չիր, 19 և կես փութ քանակությամբ, որ հանձն առավ տեդափոխելու Հաշտարխանի գավառական Զեմստվոն, ձրիաբար: Միրգը ուղարկելու համար հանձնեցի ամսիս 20—