Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբողջ կազմի հետ և մեծ դաշնակիցների աջակցությամբ կհաջողվի ընդարձակորեն կազմակերպել և աոաջ տանել հաղթության և Նոր Ռուսաստանի հաղթանակի գործը: Հ.Ազգային բյուրոն իր կողմից աշխատել է իր ուժերի չափով նպաստել այդ սուրբ գործի հաջողությանը կամավորական գնդերի կազմակերպությամբ: Նա պատրաստ է և առաջիկայում Ձեր հրավերով արձագանք տալ և կազմակերպել նոր շարքեր ընդհանուր գործի հաղթանակի համար»:

5. Արտաքին գործերի մինիստր Միլյուկովին.

«Հայոց Ազգային ԿԵնտր. բյուրոն երկրի արմատական այս հանդիսավոր րոպեին մանավանդ քաղցր պարտականություն է համարում ողջունել Ձեզ, իբրև Նոր Ռուսաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի և ցանկանալ Ձեզ մեծ դաշնակից ազգերի հետ կատարյալ համերաշխությամբ կատարյալ հաջողություն Ռուսաստանի պատմական մեծության և բոլոր փոքր ազգերի երջանկության իդեալների իրականացման գործում»:

«Հորիզոն», հասարակական, գրական, քաղաքական օրաթերթ, Թիֆլիս, 11.03.17:

N 124

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ

Մարտի սկզբներ, 1917թ.

Թիֆլիս. Հայոց Ազգային կենտրոնական բյուրոյի նախագահ Խատիսյանին

Շատ զգացված եմ Հայոց Ազգային կենտրոնական բյուրոյի շնորհավորանքից և նրա հայտնած պատրաստականությունից ծառայելու մեր բանակի կարիքներին: Հաստատապես հավատում եմ, որ թիկունքում հանգստություն պահպանելով և աշխատանքների ընդհանուր լարումով մենք կհասնենք մեր հաղթանակին թշնամու դեմ:

Ի սրտե շնորհակալ եմ ամենքից:

Գերագույն հրամանտար

«Հորիզոն», 9 մարտի 1917թ.:

N 125

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՆԻՍՏՐ ԳՈՒՉԿՈՎԻ

ՊԱՏԱՍԽԱՆ ՀԵՌԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

14 մարտի 1917թ.[1]

Զինվորական մինիստր Գուչկովը Հայոց Կենտրոնական Ազգային բյուրոյի նախագահին ի պատասխան իրեն ուղարկված շնորհավորական հեռագրի, ուղարկել է հետևյալ պատասխանը հեռագրով.

«Հանձին ձեր անկեղծ շնորհակալություն եմ. հայտնում Հայոց Ազգային բյուրոյին իր ողջույնի և այն առաջարկի համար, որով պատրասակամություն է հայտնում շարունակել աշխատանքը արտաքին թշնամու դեմ հաղթանակ տանելու և

  1. Թվագրումը թերթինն է: Չի նշված ռազմական մինիստրի ուղարկած հեռագրի ժամանակը: Կազմողներ: