Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նորատունկյանը հրավիրում է վարչության անդամներից Պալաքյան վարդապետին և Ստ. Կարայանին, սոցա համոզում է բավականանալ տաճկի տվածով, չդիմել Եվրոպա: Այդ էլ անհաջող է անցնում: Հրապարակ են հրավիրում «Բյուզանդիոն» և մի քանի թերթեր, որոնք գրում են ռուսական միջամտության դեմ, ակնհայտ վիրավորական տոնով: Աշխատանք է գործ դրվում տապալել ազգային ներկա վարչությունը և ազդել Պողոս-փաշայի վրա: Պոլսում գիտեին այդ բոլոր մեքենայությունները, զգույշ են և համերաշխ: Երանի թե տևի:

«Հանելուկ է Նորատունկյանի դերը»:

Լեո, Անցյալից..., էջ 262-266:

N9

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՈՎԿԱՍԻ

ՓՈԽԱՐՔԱՅԻ ՀԵՏ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ

ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ ԾԱՎԱԼՎԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26 փետրվարի 1913թ.
[Թիֆլիս]

Վեհափառ Տեր,

Բյուրոյիս նախագահը ամսույս 16-ին մի տեսակցություն ունեցավ Նորին մեծություն Կովկասի փոխարքայի հետ, որի ընթացքում մտքերի փոխանակություն է եղած թրքւսհայոց դատի առթիվ: Պարտք ենք համարում այդ տեսակցության փոխարքայի արտահայտած կարծիքները գեկուցանել Ձերդ վեհափառության ի գիտություն:

Խոսելով այն վտանգի մասին, որ կարող է առաջ գալ Բալկանյան պատերազմից հետո, երբ թուրք կառավարությունը տաճիկ գաղթականներ բերե տեղավորելու հայաբնակ վայրերում, փոխարքան հայտնել է. հայերը միանգամայն կարող են վստահել լինել ռուս կառավարության վրա, որ նա թույլ չի տա թուրք կառավարությանն այդ քայլն անելու: Միաժամանակ հայտնել է, որ նորից գրված է Թուրքիայում գտնվող բոլոր ռուս հյուպատոսներին և Պոլսի դեսպանին ամեն կերպ պաշտպանել հայ տարրը Օսմանյան կայսրության սահմաններում: Խոսելով Հայոց հարցի լուծման ժամանակի մասին, փոխարքան հայտնել է, որ այդ հարցը Ռուսաստանի համար հերթական հարց է ներկայումս և Բալկանյան պատերազմի վախճանից հետո անմիջապես հրապարակ կհանվի լուծվելու համար: Այնուհետև դառնալով Ձերդ վեհափառության Փարիզի պատվիրակության, փոխարքան հայտնել է, որ նրանք կարող են մնալ իրենց պաշտոնին և առայժմ աշխատել բարյացակամ տրամադրություն ստեղծելու Մեծ պետությանց շրջանում Հայոց դատին ի նպաս, աշխատելով միանգամայն այն միտքն արծարծել, որ բարենորոգմանց հսկողության իրավունքը նպատակահարմար է թողնել Ռուսաց կառավարության: Բայց պետք է առայժմ զգուշանան որևէ հուշագիր, մեմորանդում կամ ծրագիր ներկայացնելու վեց պետություններից որևէ մեկին: Հետո նա ցանկալի է համարել մշակած ունենալու երկու ծրագիր, որոնցից մեկը ներկայացներ, հայոց մեծագույն մյուսը առավելագույն պահանջները:

Վերջին կետի առթիվ,, ցավ ի սիրտ պիտի հայտնենք, որ մեր ունեցած տեղեկությանց համաձայն, Պողոս փաշա Նուբարը ռուսաց Փարիզի դեսպան Իզվոլսկուն արդեն ներկայացրել է թե Պոլսի պատրիարքարանի և թե Ձերդ Վեհափառության պատվիրակության մշակած ծրագիրները, թեև ոչ պաշտոնապես: Լսում ենք նույնիսկ, որ Պոլսի Պատրիարքարանը իր մշակած ծրագիրը ներկայացրել է