Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պոլսի ռուսաց դեսպանին, դարձյալ ոչ պաշտոնապես նրանց կարծիքն իմանալու համար:

Այս քայլերը մենք նկատում ենք վերջին աստիճանի վնասակար Հայոց դատի հաջողության համար: Օրագիրներ, որոնք վերջնական մշակութայն չեն ենթարկված, որոննք Ձերդ Վեհափառության սանկցիան չեն ստացած, չպետք է ընկնեին դիվանագետների ձեռքը, որովհետև ներկայումս ամենից ավելի աչալուրջ վերաբերում պահանջող կետը Դատի գործում ծրագրի կամ, որ նույնն է, հայոց պահանջների ձևակերպումն է, որի մասին, ինչպես գիտե Ձերդ Վեհափառությունը, դեռ վերջնական համաձայնության չեն եկած հայությունը ներկայացնող բոլոր մարմինները: Մենք կարծում ենք, որ թե պաշտոնապես և թե ոչ պաշտոնապես միմիայն մի ծրագիր կարելի է ներկայացնել դիվանագետներին, այն ծրագիրը, որի մասին տարաձայնություն չի լինի հայության տարբեր խավերի մեջ և որը ստացած կլինի Ձերդ Վեհափառության հավանությունը: Բոլոր մնացած ծրագիրները պիտի համարվեն նախագծեր, որոնք ոչինչ քաղաքական նշանակություն չունեն:

Ի նկատի ունենալով վերոգրյալը, մենք խնդրում ենք Ձերդ Վեհափառության կտրուկ միջոցներ ձեռք առնել ինքնագլուխ գործողությանց առաջն առնելու համար և միաժամանակ հասկացնել տալ ուր պետք է, թե ամեն ծրագիր, որ Ձերդ Վեհափառության սանկցիան չի ստացած, պետք է նկատվի մասնավոր գործ, որ չի արտահայտում բովանդակ հայության պահանջը:

Դրա համար Բյուրոս խոնարհաբար խնդրում է Ձեզ կարգադրել հեռագրով ստուգելու, թե, արդյոք, Պողոս փաշա Նուբարը ներկայացրե՞լ է վերոհիշյալ երկու ծրագիրները Իգվոլսկուն, թե՞ ոչ, ինչպես նաև վարվե՞լ է նույն կերպ Պոլսի պատրիարքարանը և երբ ստուգելուց հետո հայտնվի, թե իրոք արված է այդպիսի մի քայլ, անմիջապես Կովկասի փոխարքայի միջոցով հայտնել ռուսաց արտաքին գործոց նախաարություն, որ նրանց Պարիգի և Պոլսի դեսպաններին ներկայացրած ծրագիրները մասնավոր նշանակություն ունեն և Ձերդ Վեհափառության սանկցիան ստացած չլինելով զուրկ են պաշտոնական արժեքից:

Միաժամանակ կխնդրենք հորդոր կարդալ պատրիարքին, պատվիրակության և նման մարմիններին, որ առանց Ձերդ Վեհափառության գիտության և հրահանգի ոչ մի պաշտոնական քայլ չարվի որևէ մեկի կողմից, որքանով այդ քայլը վերաբերում է Հայոց հարցը դիվանագիտության առաջ պաշոնապես դնելուն: Առանձին զգուշություն այս գործում պետք է ունենա մանավանդ Պարիզի պատվիրակությունը, որովհետև Դուք Եք այսօր ճանաչվում Հայոց դատի պաշտոնական իրավատերը և Ձերդ Վեհափառության պատվիրակի ամեն քայլը ուղղակի Ձեզանից է բխած նկատվում:

Բյուրոն ներկայումս զբաղված է Ձերդ Վեհափառության ուղարկած ծրագիրների քննությամբ և minimum ու maximum ծագիրների մշակությամբ:

Ձերդ Վեհափառության ամենախոնարհ որդիք

Նախագահ Ս. Հարությունյան
Քարտուղար Ն. Աղբալյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.61-62: Բնագիր: Ձեռագիր: