Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 10

ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱՅԻ ՆԱՄԱԿԸ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ[1]

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ

ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 ապրիլի 1913թ.
Փարիզ

Մեծարգո Տյար Հարությունյանց

ատենապետ հայկական խորհրդակցության ի Թիֆլիս,

Փարիզի հայկական ժողովը ինձ հաղորդեց Ձեր 25 փետրվար ամսաթիվ նամակը, որով կկարծեի գիտցած ըլլալ, չեմ գիտեր ինչ տեսակ տեղեկությանց վրա, թե ես պատվիրակությանս և պատրիարքարանի ծրագիրները տ-Իզվոլսկիի ներկայացուցած եմ:

Սա բոլորովին անստույգ է. պատվիրակությունս որևէ ծրագիր չէ ներկայացուցած աս պատճառով, որ ծրագիրը դեռ չի վերջացված, վասն զի, ինչպես որ գիտեք, պատրիարքարանն ալ իր կողմե ծրագիր մի պատրաստած էր. մենք համաձայնեցանք, միասին աշխատելով, երկու ծրագիրները մեկի կազմելու, որպեսզի բոլոր հայ անվամբ միակ ծրագիր մի միայն ունենանք պետությանդ ներկայացնելու:

Այս նպատակով պատրիարքարանը իր անդամներն մին պատվիրակ անվանած է, որուն հետ այժմ Փարիզ կաշխատակցենք երկու ծրագիրը մեկ հատի կազմելու համար: Այս աշխատությունը քիչ մի երկար պիտի տևե Ամենայն պատրիարքի հետ թղթակցելու պետքին համար, սակայն կհուսանք քիչ ժամանակեն լրացնել, որ անհրաժեշտ է, քանզի դեպքերը իրարու կհաջորդեն, և մենք հույս ունենք, որ պետությունք ի մոտո պիտի կրնան հայկական հարցով գբաղվիլ: Երբ որ վերջնական ծրագիրը պատրաստվի և վերջանա, զայն վեհափառ կաթողիկոսին պիտի ներկայացնենք իր հավանությունը և վավերացումը ստանալու համար, ատկե օրինակ մի ձեզ ուղարկելու հաճույքն պիտի ունենամ: Խորին հարգանքով Պողոս Նուպար

ՀԱԱ, Ֆ.288, ց.1: գ.5, թ.1: Բնագիր. Ձեռագիր:

N 11

ԹԻՖԼԻՍԻ ՀՈԳԵՎՈՐ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԵՍՐՈՊ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԵՎ ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

9 ապրիլի 1913թ.
Թիֆլիս

Վեհափառ Տեր

Այս շաբաթ կաշխատեմ ֆոնդի մասնաժողով ընտրել տալ. բավական ժամանակ անցավ և բնականաբար անկախ ինձանից: Ինչպես հայտնել եմ. աշխատում էի երկու մասնաժողովները միացնել և մեկը կազմել, նոքա պետք է առանձին-առանձին ժողովվեին և մի որոշման հանգեին իմ առաջարկի նկատմամբ: Նոքա զատ-

  1. Նամակի հեղինակը այդպես է դիմել ազգային բյուրոյի նախագահին - Ծանոթ.կազմ.: