Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զատ հավաքվել Են այս շաբաթ օրը և մոտենալու տրամադրություն ցույց տվել, բայց որոշ պայմաններով, հայս ունիմ մի հայտարարի բերել նոցա:

Բյուրոյի գործունեությունը շատ էլ փայլուն չէ: Սամսոնը վերջերս շարունակ բացակայում է գործով Բագու. ժամանակ չուսին և մյուսները, անվերջ նիստեր և ժոդովներ հազիվ Են մարդիկ հավաքում: Մինչև այժմ նոքա զատ-գատ քննել են թե Պարիզի և թե Պոլսի ծրագրերը, բայց չեն միացրել ու իրենցը կազմել: Բագրատ վարդապետը գրում է, թե պիտի ծրագիրը թարգմանեն ռուսերեն և այն էլ շուտով, երբ պատրաստ չի, ինչպես կարող են թարգմանել: Հնարավոր չափով կհետամտեմ: Վերադարձնում Եմ դիվանիդ ուղարկած ծրագիրը, այստեղ արդեն առաջուց ստացվել էր մի օրինակ:

Տեր Սարգսին եմ հանծնարարել Վարդանյանին ինձ մոտ հրավիրելու երկու եղբայրներով բացակա էին, մեկը նոր եկել է, հետը կխոսեմ:

Փոխարքայի առողջության մասին ստացված տեղեկությունները լավ են, ես անցյալ օրը հեռագրեցի, բայց պատասխան չունիմ:

Ես չէի կարծում, թե թույլ կտանք Սունդուկյանի կնոջը թաղել վանքի բակում, որը կորցրեց իր նշանակությունը և դարձավ հասարակաց գերեզմանատուն: Չորս մարդ էլ կան թաղված, երևի նոցա կանանց էլ պիտի թույլ տանք, օրինակ Իզմիրով, Աբ.Հովհաննիսյան, Ալխազով և Խատիսյան: Գուրգենբեկովի և Սունդուկանի կնոջ թաղման թույլտվությունը իճձ համար անհաճելի էր և պարտք համարեցի գրել Ձեզ:

վեհափառ տեր, կանգնած եմ մի մեծ դժվարության առաջ, որ անհրաժեշտ եմ համարում ամենից առաջ Ձեզ գրելու: Առաջնորդի դիրքը և դրա հետ միացա գործի օգուտը, պահանջում են այցելել հայոց և պետական դպրոցները, պաշտոնատար և մասնավոր կարևոր անձանց: Ամեն մի այցելություն, Եթե մի ժամից ավել է, նա նստում է 9 ռուբլի (կարետ-5+Յռ., 1ռ. կառապան, 1-50 կոպեկ ուղեկցող քահանայի կառք), որ անհնար է հոգալ առաջնորդական 250ռ. ամսական ռոճիկով, եթե ամսական առնվազն տասն անգամ տանից դուրս գալու լինի: Մտադիր եմ թույլտվություն խնդրել և գնել նոր կարետ, քանի որ այստեղինը տարվել է: Վեհափառությանդ հրամանով և (կամ) սեփական ձիեր պահել և (կամ) պայմանավորվել մասնավոր կառապանի հետ և ամեն անգամ բերել տալ նրա ձիերը:

Հենց որ ֆոնդի մասնաժողովը իմ ուզած ձևով կազմակերպեմ, անմիջապես գնալու եմ Հաղպատ և Սանահին վանքերը և նոցա նորոգությունը ձեռնարկեմ, հույս ունիմ ինձ ստանալ նաև մասնավոր օժանդակություն:

Եթե վեհափառությանդ դեռ չեն տեղեկացրել, հարկավոր եմ համարում գրելու, որ Պետերբուրգից գրում են, որ Զատկական տունին վեհափառությունդ կստանանք շքանշան, շքանշանի Են առաջարկված նաև Ներսես և Մխիթար եպիսկոպոսները:

Մաղթելով ի համբույր Աջոց
հոգևոր տյարդ խոնարհ սրտե
Մեսրոպ

ՀԱՄ, Ֆ.57, ց.5: գ.57, թ.1 հակ.: Բնագիր: Ձեռագիր:

N 12

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՂԻԿՈՍԻՆ

ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

1 մայիսի 1913թ.