Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեհափառ Տեր,

Այս գրաբեր, բժ. Հակոբ Զավրիյանը, որ պատիվ կունենա ներկայացնելու Ձերդ Վեհափառության, նոր է եկել Պոլսից, շատ մոտ է տաճկահայերի խնդրի հետ, կարևոր տեղեկություններ է բերել և քո խորհուրդով է, որ անպատճառ գա, ներկայանա Ձեզ և անձամբ զեկուցանե Ձեզ բոլոր մանրամասնություններով այն խնդրի մասին, որը այժմ դարձել է Ձերդ Վեհափառության մտահոգության առանձին առարկա: Մի քանի օր սրանից առաջ մենք տեսակցություն ունեցանք գեն. Շատիլովի հետ ինքնապաշտպանության համար, որովհետև երկրում' դրությունը հայերի շատ վտանգավոր է, երկյուղ կա մարտերի: Գեն. Շատիլովը այսօր գնում է Բաթում փոխարքայի հետ տեսնվելու և խոսելու այդ խնդրի մասին: Երեկ Մեսրոպ Սրբազանն էլ հեռագրով հրավիրվեց Բաթում կոմսի անունից: Մեսրոպ Սրբազանը ևս այսօր գնում է Բաթում: Երբ նրանք վերադառնան և մի քանի հարցեր կան պարզելու, այդ մասին գրավոր կտեղեկացնենք Ձեզ կամ ներկայացուցիչներ կուղարկենք զեկուցանելու: Բարենորոգումների ծրագրի մասին կտեղեկանաք, Վեհափառ հայր, որ Պոլսի ռուսաց դեսպանի առաջարկությամբ պատրիարքարանը արդեն ներկայացրել է ծրագիր, որ պետք է արդեն ուղարկված լինի Պետերբուրգ ոչ պաշտոնական ձևով: Այս հանգամանքը փոքր ինչ փոխում է այն ընթացքը կամ ձևը, որ առաջ էր մտածվում: Եթե կանգնենք այն տեսակետի վրա, որ պաշտոնապես մի ծրագիր պետք է լինի և որի մասին պետք է լինի և Ձերդ Վեհափառության սանկցիան, հետևապես երբ ծրագիրը արդեն ընդունված կհամարվի, Դուք մի առանձին գրությամբ Սազոնովին փոխարքայի միջոցով կտաք Ձեր սանկցիան այդ ծրագրի մասին և Պողոս փաշային էլ կհրահանգեք պաշտպանել այդ ծրագիրը: Այսպես է Բյուրոյի կարծիքը և այս մասին Ձերդ Վեհափառության կներկայացվի զեկուցումն գրավոր, կգան ներկայացուցիչներ: Բայց նախապես պետք է ստուգվի և Ձեր ձեռքում լինի պատրիարքից պաշտոնական տեղեկություն, որ ծրագիրը ներկայացված է:

Մի քանի օր սրանից առաջ ուղարկեցի Բագրատ Հայ Սուրբին մեր մշակած ծրագիրը բարենորոգումների, որը իսկապես պատրիարքարանի ծրագիրն է մասամբ փոփոխված: Այսօր ուղարկում եմ Բագրատ Հայր Սուրբին և ռուսերեն թարգմանությունը Ձերդ Վեհափառության ներկայացնելու համար:

Եթե ծրագիրը ներկայացված կհամարվի, ուրեմն այս աշխատանքը կծառայվի նյութ, երբ կոնֆերենցիայում հարց լինի փոփոխությունների մասին:

Մնամ Ձերդ ս.Օծության ծառա և խոնարի որդի Սամսոն Հարությունյան

ՀՄԱ, Ֆ.57, ց.5: գ.57, թ.7-8: Բնագիր: Ձեռագիր:

N 13

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԻՎԱՆԻՆ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

9 մայիսի 1913թ.

Բյուրոն ստացել է այն գրությունները, որ ուղարկել ենք ապրիլի 30-ին հմ. 704 և մայիսի 1-ին հմ- 705 և 706:

Արևմտահայաստանում: Ծանոթ, կազմ.: