Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նորին ս.Օձությունը հարկ է համարել հարցնել Բյուրոյի կարծիքը թե այն տարաձայնությունների մասին, որ ծագել են Կ.Պոլսի պատրիարքարանի և Պողոս փաշայի մեջ և թե այն փոփոխությունների մասին, որ արել է ռուսաց դեսպան պ.Գիրսը պատրիարքարանի ծրագրի մեջ: Բյուրոն մեծ ուշադրությամբ ծանոթացավ հիշյալ գրությունների հետ և երկար խորհրդակցություններից եհտո եկավ միաձայն հետևյալ եզրակացության:

1. Հանուն հայ ազգի մեծ պետություններին ներկայացվելիք ծրագիրը պետք է մի հատ լինի: 2. Ի նկատի առնելով, որ Պոլսի պատրիարքարանի ծրագիրը արդեն ստացել է ընթացք, մատուցվել է պԳիրսին, և վերջինս ուղարկել է Պետերբուրգ ռուսաց կառավարությանը, և որ այդ ծրագիրը այն փոփոխություններով և ուղղումներով հանդերձ, որ արել է պԳիրսը, ըստ էության համանման Պողոս փաշայի պատգամավորության մշակած ծրագրին, պատրիարքարանը և պատգամավորությունը պետք է գործեն այդ ծրագրի սահմաններում:

3. Եթե ռուսաց կառաավրության կողմից նոր ուղղումներ և հավելումներ կատարվեն ծրագրի մեջ, այդ ուղղված ծրագիրը պետք է համարել միակը և վերջնականը:

4. Թեև Պոլսի սիբազան պատրիարքի և Պողոս փաշայի վերջին գրություններից երևում է, որ ս Գիրսի կատարած ուղղումներով պատրիարքարանի և Պողոս փաշայի մեջ եղած վիճելի հարցերը ծրագրի մասին սպառված պետք է համարվեն, այնուամենայնիվ, Բյուրոն անհրաժեշտ է համարում հանուն գործի վեհության, որ Նորին ս.Օձությունը Ամենայն հայոց կաթողիկոսը, իր հեղինակավոր հայրապետական խոսքով հորդորի թե' պատրիարքին և թե Պողոս փաշային, որ նրանք իրենց համազգային, ծանր ու պատասխանատու գործունեությունը, որը տանում են մեծ եռանդով, կատարեն ամենայն համերաշխությամբ, որը հաջողության ամենագլխավոր պայմաններից մեկն է:

Բյուրոն խնդրում է դիվանին այս բոլորը զեկուցանել Նորին Վեհափառությանը:

Վերջին օրերս կատարված մի քանի քաղաքական անցքեր, ինչպես է Անգլիայի և Տաճկաստանի մեջ կայացած համաձայնությունը, որով Անգլիան ստանալով մի քանի շահավետ պայմանագրեր Տաճկաստանից, ապահովեցնում է նրա գոյությունը և ամբողջությունը 40 տարով, որը կապել են Անգլիան և Գերմանիան նոր Տաճկաստանի մասին, որոշելով ազդեցությունների շրջաններ իրենց համար Տաճկաստանի սահմաններում, - կարող է վատ հետևանք ունենալ մեր դժբախտ ազգի խնդրի լուծման համար: Այնուամենայնիվ, չպետք է վհատվել և մեր եռանդը հենց ներկա պայմաններում պետք է կրկնապատկել, որպեսզի այս պատմական րոպեն տա մեր սպասելի արդյունքը:

Հարգանքով նախագահ Բյուրոյի Ս.Հարությունյան

Հ/գ. Բյուրոն խնդրում է, որ Էջմիածնում պահված տեղեկությունները, եթե արգելք չկա հաղորդելու, շուտ հաղորդել, որպեսզի Բյուրոն իրազեկ լինի և իր պարտականությունը ժամանակին կատարի: Ս.Հարությունյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5: գ.56, թ.17-18: Բնագիր: Ձեռագիր: