Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխատում է այդ հիմնական դրույթները լուսաբանել ու հիմնավորել իր տեսակետներով»:[1]

Հ.Բեգզադյան - Ես պետք է հայտնեմ, որ ես այստեղ չէի, նոր եմ եկել Բագվից և իմացել, որ զեկուցում պետք է կարդամ: Միջկուսակցական խորհուրդը բարի պետք է լիներ յուր ժամանակին հայտնելու այդ առթիվ: Դուրս գալ առանց որևէ պատրաստության, անկարելի է: Ես սկզբունքորեն խնդիր չեմ հարուցանել, այլ մեջ կբերեմ մի քանի գործնական խնդիրներ: Ռուսական հեդափոխության մասին տարբեր կարծիք ունեմ: Հեղափոխությունը գտնվում է ներկայումս большевизм-ի մեջ: Առաջ կշարունակվի большевик-ական ընթացքը, հետո խմորում, ապա թե ֆետիշացում: Մինչև այդ հայությունը կարող է ենթարկվել խոշոր վտանգների: Հայությոնը պետք է որոշի, թե ի՞նչ վերաբերում ունի դեպի ռուսական հեղափոխությունը: Հայ աշխատավոր մասսան, հայ բուրժուազիան այն տարրերը չեն, որոնք կգան և խոչընդոտներ կհարուցանեն հեղափոխության դեմ: Հայոց հիմնական հենակետն է, որ բյուրեղացում առաջ գա: Եվ այն ժամանակ նա խոշոր նեցուկ կհանդիսանա ներկա պետականության: Հայությունը համերաշխ է և համեաշխ պիտի լինի յուր շրջապատող ազգությունների թուրքերի, վրացիների հետ: Եթե հայությունը [անի] այս բանը, նա ոչ միայն պետական խոշոր գործ արած կլինի, այլև ազգային գործ: Այսօր, երբ բնաջնջման առաջ ենք կանգնած, պետք է միջոցներ փնտրել առաջն առնելու համար, և մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Մենք ունենք երկու խնդիրներ, պարենավորում և ֆրոնտ: Դրսից սպասելիքներ ունենք պարենավորման գործը կանոնավորելու համար: Մենք մեր բոլոր նյութերը, որ մեր մեջ ամբարված են, պետք է հանդես բերենք, թուրքերի հետ պետք է համերաշխ լինենք նրանց[ից] մեր ֆիզիքական գոյությունը պաշտպանելու համար: Ֆրոնտի նկատմամբ պետք է անել գործնական առաջարկներ: Զորքը կազմալուծված է: Պետք է հանդես բերենք որոշ մարմիններ քայքայված դրությունը վերականգնելու համար: Այդ ուժերը կարող ենք մենք ներկայացնել, եթե ջանքեր գործ դնենք:

Նախագահը հիշեցնում է, որ այդ խնդիրները արդեն կան օրակարգի մյուս կետերում: Խոսքը պատկանում է ԳԱնանունին:

Դ. Անանուն - Ընկերներ և քաղաքացիներ, խոսել ներկա մոմենտի մասին, պետք է որոշել, թե ի՜նչ տեսակ հեղափոխություն ենք ապրել: Եթե որոշեցինք հեղափոխության տեսակը, կպատասխանենք նաև ներկա մոմենտին: Այս հարցը դրված է եղել ռուս մտքի առաջ դեռ 70-ական թվական[ներ]ին: Երկու տեսակետ կա: Մեծամասնությունն ասում է, թե խորտակելով հնի խարխուլ, շենքերը, պիտի կառուցանել բուրժուական հասարակարգ, մյուսն ասում է բուրժուական հասարակարգը գոյություն չպիտի ունենա, այլ անմիջապես թագավորե սոցիալիստական հասարակարգ: Այս տեսակետը պաշտպաններ ունի դեռ 70-[ական] թվականներին, թե ռուսական հեղափոխությունը կարիք չունի օրինակ վերցնելու Արևմտյան Եվրոպայից: Այս երկու տեսակետները ներկայացնողներն էին Բակունինը և Գերցենը: Վեջին տեսակետը զուտ ռուսական է Դա յուր մեջ բովանդակում է մի տեսակ միսիականություն: Ինչպես լույսը ծագում է արևելքից, այնպես էլ փրկությունը, ազատությունը Ռուսաստանից: Պլեխանովն ասում է, առաջ բուրժուական, ապա սոցիալիստական հեղափոխությունն է հանդես գալիս պատմության մեջ: Այժմ նույն դրությունը հրապարակի վրա է: Եթե այժմ ամեն ինչ ջլատված է, շինարար գործ չենք կատարում, կախումն ունի հետևյալ տեսակետներից: Հայ դեմոկրատիան գերազանցապես գյուղացիական է: Նա համախմբված է գյուղերում կամ քաղաքներում: Վերջին դեպքում էլ յուր հետ բերում է գյուղացիական մտքեր: Դա դեմոկրատիայի մեղքը չէ, Ռուսաստանի մեղքն է: Մի ժողովուրդ, որ շարունակ ճնշված եղել, ուրիշ կերպ չէր կարող ապրել և մտածել: ժողովուրդը դեմոկրատիային տալիս է

  1. «Հորիզոն», 03.10.1917, N 211: