Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըմբոստացում, բայց ստրուկ ոգով: Մյուս կողմից նույն արտոնյալ դասակարգը, որ ստեղծել է, ճոխացել է աբսոլյուտիզմի տակ, դարձել է ջերմոցային ծագումն ունեցող: Ինքն այդ դասակարգը, դինելով մի դիմազուրկ դասակարգ, չունի այն առնականությունը, որ երկա տաիների ընթաքում ցույց է տվել դեմոկրատիան:

Եվ այժմ պրոլետարիստը գալիս կատարում է հեղափոխությունը, իսկ բուրժուազիան համարյա ոչինչ չկարողացավ անել: Չլինելով հեղափոխության շարքերում, նա ոչինչ չունի սպասելու նրանից: Իսկ դեմոկրատիան ունի և սպասում է: Նա հիմնահատակ տապալել և տապալելու է դեռևս ֆեոդալականության կարգերն ու վերջին եղկելի մնացորդները: Բուրժուազիան, եթե կամենում է որոշ դեր ստանձնել ներկա հեղափոխական մոմենտում, պետք է անկեղծորե ձեռք մեկնի պրոլետարիատին: Եթե անկեղծ ձեռք մեկնի պրոլետարիստին, նա թերևս կընդունի այդ ձեռքը, ընդհանուր գործի հաջողության համար: Բայց եթե մեկ կողմից ձեռքը մեկնի, մյուս ձեոքովը քարը բոնի յուր ծոցում, այն ժամանակ հարցը կփոխվի հիմնովին: Չնայած նրա մասնակցության չնչին դերին այս հսկա հեղափողության մեջ, այնուամենյնիվ առյուծի բաժին է կամենում ստանալ: Կոռնիլովի գործը գալիս և մեծ կասկածի տակ է դնում ամբողջ բուրժուազիայի գործելակերպն ու մտայնությունը: Բուրժուական բոլոր խավերհւմ խորապես համոզված էին, թե Կոռնիլովը հաղթությունը կտանի: Եթե այժմյան դաշնակիցն այդպիսի տարր է, դեմոկրատիան ամենայն իրավունք ունի կասկածելու: Դեմոկրատիայի պահանջները բոլորիդ հայտնի են դեմոկրատական հանրապետություն, հողը աշխատավոր մասսային, 8-ժամյա բանվորական օր և այլն: Ահա այն պլատֆորմը, որի շուրջը համաձայնություն պետք է լինի: Դեմոկրատիան պիտի զգա, որ հետևում թշնամի չունի: Խոսք չի կարող լինել, որ միմիայն դեմոկրատիան պարտականություն չի կարող վերցնել: Եթե այժմ որևէ տատանում կա դեմոկրատիայի մեջ, ևս առավել նա պետք է գործը տանի ամենայն իմաստությամբ: Նա ունի ահագին տնտեսական հարցեր, ահագին հեղափոխական նորանոր նվաճումներ կատարելու, ուստի և պետք է համոզված լինել, որ ցենզավոր դասակարգը յուր հետևից չարիք չէ նյութում, այլ իրեն զուգընթաց է գնալու: Ինչ էլ որ լինի երկրի բարքը, կենտրոնական իշխանության մեջ կոալիցիայի կողմնակից լինել կարող ենք, թեև վերապահումներով: Բայց իշխանությունը յուր վրա պարտականություն պիտի վերցնի չկասկածելու, շարունկ հսկելու դեպի աջակողը, որ խոսելու ցավով է բռնված, բայց և մեծ պահանջներ ունի: Պետք է այնպես անել, որ այդ կասկածելի տարրը հեղափոխության դեմ չարիքներ չնյութի, չարիքներ չնյութի հեղափոխական դեմոկրատիայի դեմ:

Ահա այստեղ հավաքվել ենք հայ ժողովրդի ներկայացուցիչներ շատ կարևոր խնդիրներ լուծելու: Պետք է մտածենք, թե ինչպիսի քաղքականություն վարենք երկրի այս դառն դրության ժամանակ: Արդյո՜ք մեր պատմական անցյալը մեզ իրավունք է տալիս ասելու, թե մեր գործը չէ, մեր տունը գյուղի ծայրումս է: Հայ մտավորականությունը և նրա սխալ և թյուր դաստիարակությամբ սնված մասսան կարծում էին, թե մենք գործ ունենք կատարելու սահմանից այն կողմը, իսկ այս կողմը ոչինչ չունենք: Չլինի թե այսպիսի քաղաքականություն [ենք] վարելու: Չարիք առաջ կգա սահմանից յս կողմը գործելու ժամանակ, ասում են սխալ մտածողները: Մեր խելահասությունից է կախված, այնպես որ վտանգ չգա: Սակայն չտարվենք ֆանտազիաներով: Շատերը մտածում են, թե թող ծայրահեղ տարրերը, մեծամասնականներն անցնեն գործ գլուխ, որպեսզի վարկաբեկվեն և այնուհետև դադարեն մասսայի վրա ազդեցություն ունենալուց: Սակայն այս կերպ մտածելով, չարաչար սխալվում են: Այս գործելակերպի և մտածելակերպի հաջողության դեպքում հայությունը հոշոտված կլինի:

Ռուս ժողովրդի հարցը ուրիշ է: Նրանք այնքան բազմաթիվ են, այնպիսի հսկա ուժ և թիվ են կազմում, որ կհոշոտվեն, կջնջվեն, բայց էլի կվերականգնվեն, կվերակենդանանան, իսկ հայերը ոչ: Այս ժողովուրդը մի կատայալ գերեզմանոց