Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կդառնա այդպիսի պարագայում: Այնպես պետք է անենք, որ վերջին հանգաանքը երբեք տեղի չունենա: Եվ Ռուսաստանը իրենից ավելի լավ քաղաքացիներ ունեա հանձին մեր: Մեր երախտավոր գործիչները կարծել են, թե մեր բախտը և երջանկությունը ռուս ժողովրդի հետ կապված լինելու մեջն է և միմիայն այղ դեպքում հայ ժողովուրդը կարող է գրաստային վիճակից դուրս գալ: Դժբախտաբար անցյալում եղել ենք այնպիսի մի իշխանության իրավունքի տակ, որ մի կողմից գլխներիս բամփել է, իսկ մյուս կողմից շոյել, նայած իր օգուտներին: Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ լինել, առանց մեր առանձին տնակն ունենալու: Ես գալիս եմ մի րոպե այն եզրակացության, թե կոալիցիան անհրաժեշտ է:

Դեռ 60-ական թվականներին մեր նշանավոր գործիչ Ստ.Նազարյանը քարոզում էր, թե իբրև Ռուսաստանի քաղաքացիներ կազմենք նրա մի մասը: Իմ մի խումբ ընկերներն ինձ հանձնարարել են այսպես ասել, բայց կան նաև ընկեներ, որոնք եկել են այն եզրակացության, թե Փրկությունը իշխանությունը դեմոկրատիայի հանձնելու մեջն է: Համենայն դեպս, կոալիցիան Եթե կազմվելու էլ լինի, եթե բուրժուազիան ու դեմոկրատիան ձեռք-ձեռքի տված գործեն, պետք է վստահ լինենք, որ դեմոկրատիայի ժամանակավոր գործակիցը քար չունի յուր թևի տակ:

Նախագահ - Մեր наказ-ի հիման վրա իրավունք ունի կուրեֆերենդը նույնքան ժամանակ խոսելու: Մյուսները 10 րոպե: Խոսքը պատկանում է Խ-Ամիրյանին:

Խ.Ամիրյան - Մեր ֆրակցիայի տեսակետը պետք է պաշտպանի Քր. Վերմիշյանը: Մեր համագտւմարը հայկական է: Ողջունում եմ Գ. Անանունի ճառը: Ներկա ժամանակ արդյոք կարո՞ղ ենք մի ելք գտնել, կարո՞ղ ենք ասել, թե հայերը դեպի ռուսական մեծ հեղափոխությունը առանձին վերաբերմունք են ցույց տվել: Ես գտնում եմ, որ մեր ապագայի շահերի տեսակետից հայերը դասակարգային կռիվ չունեն մղելու: Եթե մենք հետ թողնենք բանվորական տեսակետը, կկանգնեք գյուղացիական տեսակետի վրա: Դաշնակցությունը գնացել է այն ճանապարհով, ուր գտել է наименьшее сопротивление, ուստի և յուր դեմ է ունեցել թուրք աղալարներին, որպեսզի հայ մասսայի մեջ հաջողություն գտնի: Դաշնակցությունն արհեստական կերպով գործեր է ստեղծել յուր դիրքն ամրապնդելու խավար մասսայի շարքերում: Հիշենք նրա հարաբերությունը և վարած քաղաքականությունը Վորոնցով- Դաշկովի1 ժամանակ: Դաշնակցությունը եղել է հայ բնազդի արտահայտիչը: Երբ կալվածները խլեցին, նա կանգնեց շարժման գլուխ: Շատ դեպքերում ձեռք-ձեռքի տված է գնացել ռուս անցյալ պետության հետ: Նա յուր ամբողջ գործունեության ընթացքում եղել է ազգայնական, թեև իրեն անվանել է սոցիալիստական: Գալով հատկապես հայերին, նրանք բնազդորեն նեցուկ են հանդիսացել ռուսական հեղափոխության: Ինչու՞: Որովհետև ռուսական քաղաքացի են: Հայ ժողովուրդը, ինչ կուսակցության էլ որ պատկանի, սեպարատ ձգտումներ չունի և չի կարող ունենալ: Այդ պատճառով էլ ինձ չէ վախեցնում ոչ սեպարատիզմը և ոչ էլ большевизм-ը: Հայի մեջ չկա Ռուսաստանին կազմալուծված տեսնելու ցանկություն: Ընդհակառակն, պատմական ամբողջ ընթացքը ցույց է տվել հայ ժողովրդի դրական վերաբերմունքը դեպի Ռուսաստանը: Մենք շատ լավ ռուս քաղաքացիներ ենք: Մի բան էլ, որ հարկավոր եմ համարում այստեղ հիշեցնել: Ոչինչ չասվեց արտաքին քաղաքականության մասին: Ռուսական դեմոկրատիան առաջ է բերել безаннексий и контрибуций սկզբունքը: Հայ ազգն սպասում է յուր ինքնորոշման: Մենք չենք վախենա իմպերիալիզմից: Մենք պետք է համերաշխ լինենք մեր հարևան ազգերի հետ: Մենք պետք է ունենանք մեր ազգային ռեզոլյուցիան, որպեսզի վրացիները և թուրքերը չասեն, թե հայ ժողովուրդն յուր դիմակը չի պարզել: