Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բժ. Աթաբեկյան - Ես տկարությանս պատճառով հազիվ թե կարողանամ ֆրակցիայի մտքերն արտահայտել: Քաղաքական մոմենտն ըմբռնելու համար պետք է ասել, թե ի՜նչ է սոցիալիզմը: Սոցիալիզմը մի ամբողջ կուլտուրա է: Սոցիալիզի իրականացման վրա ահագին ժամանակ կարելի է խոսել, երբ օբյեկտիվ փաստեր կան: Ինչպես 14-15 տարում բուրժուազիան եկավ ավարտականության[ն] ասելու, թե եկել եմ քո տեղը բռնելու, այսպես էլ այժմ դեմոկրատիան ասում է, թե եկել եմ քո տեղը բռնելու: Ով որ ասում է, թե ուղղակի կգանք կապիտալիզմ խորտակելու, նա սխալվում է. որովհետև կապիտալիզմը և բուրժուազյան թույլ են, չկա տեխնիկա: Պրոլետարական այնպիսի կենտրոնում, ինչպիսին Բագուն է, 25%, Պետրոգրադում 50%: Գրագիտությունը վերջին տեղն 40-50%: Այս կոոպերատիվ շարժումները, որ սկսվել են, նոր են: Այս բոլոր հանգամանքների պատճառով չի կապելի այս շարժումը սոցիաիստական համարել: Ով ասում է հակառակը, նա սխալվում է: Ահա իրար կողքի ապրում են ժողովուրդներ, բայց ի՜նչ համերաշխությամբ: Պետերբուրգի մեջ նույնիսկ հայրենիքն ուրանում են: Բոլոր անտագոնիզմները ստեղծեցին մի քաոս:

Մեր ֆրակցիայի հիմնական մտքերը հետևյալներն են.

1) դասակարգային կռիվ, 2) պետականության շուրջը համախմբումն և 3) արդյունաբերության շուրջը խմբվել: Ազատագրված դասակարգերը լարվել են: Maximal կերպով ուզում Են բարվոք վիճակի մեջ դնել, բայց հասցնում են այն աստիճանի, որ հասցնում են պետական քայքայման: Երկաթուղային գործադուլները, վերջին քաոսային դրությունն ու անվերջ շարժումները հրապարակի վրա են իբրև փաստեր: Չեն ըմբռնում, որ ռուսական ամբողջության վտանգումն իրենց համար վտանգավոր է:

Մեր ֆրակցիան այն կարծիքի է, թե պայքարն այնպես պետք է տանել, դասակարգային շահերն այնպես վարել, որ չխախտել պետականության ամբողջությունը: Այնպես անել, որ արդյունաբերությունը չվտանգվի: Կապիտալիզմը մի մեծ կուլտուրա է, բարձր մեխանիզմ է: Աչքի առաջ չունենալ այդ կոմպլեքսը, նշանակում է աշխատավոր և պրոլետար դասակարգի շահերը մի կողմ նետել և մյուսներին հետ մղել: Օգոստխսի] 14-ի դեկլարացիան է, որի շուրջը պիտի խմբվենք և մեր գործելակերպը որոշենք: Մի վայրկյան էլ խոսենք ֆրոնտի, պատերազմի մասին: Ֆրոնտի հաստատուն լինելն ահագին նշանակություն ունի: Գալով Անդրկովկասին և հայ իրականությանը, այն հավաքական շարժումներին և խլրտումներին, որ տեղի են ունենում, մեզ պեսիմիզմով են համակում: Հուսահատություն, մեկուսացում է տեղի ունենում: Հայ ինտելիգետը կարծել է, թե շրջապատված ենք վանդալներով, և միակ փրկությունը պայքարն է մեր հարևանների դեմ մղվելիք: Մեզ թվում է, թե այդ տիեզերական պատերազմի ժամանակ [կ]այրվեն որոշ քայլեր: Մեզ թվում է, թե սոցիալիստական կուսակցությունները կարող են ասել, թե հայ ժողովուրդը պետք է յուր պեսիմիզմը թողնի: Երբ 905թ. դասակարգային պայքար էինք մղում, թուրք բանվորները խողխողում էր հայ բանվորին: Չպետք է խանգարել պրպագանդ անելու թուրքի և վրացու մեջ: Բուրժուազիայի կարծիքը սխալ է: Ես միայն մի կողմից եմ համաձայն, թե Ռուսաստանի հետ կապվելու ենք իբրև մի ամբողջության մեջ: Լինելով պետական, մենք մեր վիճակը չենք տալիս ռուս պետության ձեռքը: Մենք պետք է մեր շրջւսպատողների հետ զուգընթաց գնանք: Պետականություն և համերաշխություն շրջապատոդ ժողովուրդների հետ:

Երկու խոսք գյուղացիական խնդրի մասին: Գյուղացու և բանվորության մեջ չպետք է խորխորատ բաց անել: Թուրք գյուղացին ավելի հեղափոխական է, քան թե Դայը: Հողերի օգտագործման հարցը պետք է մաքսիմալ կերպով դնենք: Ոչ մի ընդհարում թուրքի և հայի միջև: Այս այն դուռն է, որ հայ գյուղացին պետք է գա մեզ հետ: Ագրարային խնդիրն է, որ մեզ կապելու է թուրք և հայ գյուղացու հետ:

Բնագրում քաղաքային: