Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համերաշխություն ոչ ինտելիգենտի, այլ ժողովրդի խավերում, ստորոտներում, կոոպերատիվներում: Ահա այն թեզերը, որ ես այստեղ ընդնշմարեցի: Սոցիալական բանակն իրեն չէ համարում անպատասխանատու հայ ժողովրդի մեջ: Նա պետք է կենդանի գործով նպաստի գործին: Այն բանակը ոչ միայն մեր, այլև թուրքի և վրացիների մեջ պետք է գործի:

Նախագահը կարդում է վրաց ֆեդերալիստների հետևյալ շնորհավորական հեռագիրը. «Հայոց ազգային համախորհրդի պրեզիդիումին. վրաց սոց. ֆեդերալիստների հեղափոխական կուսակցության գլխավոր կոմիտեն ողջունում է հայոց համախորհրդի բացումը և ցանկանում է հաջողություն Եղբայրական հայ ցեղը ագգային-քաղաքական իդեալների իրագործման: Կուսակցությունը համոզված է, որ համախորհուրդը կլինի մինի օղակներից բոլոր կովկասյան ժողովուրդների համերաշխության, որոնց ազգամիջյան համաձայնությունը գրավական է Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատիայի հաջողության և կովկասյան ժողովուրդների քաղաքական իրավունքների ամրապնդման:

Նախագահի փոխարեն Խցկիլաձե քարտուղար Դադյանի»:

ժողովը ծափահարությամբ ընդունեց այս ողջույնը և հանձնարարեց պրեզիդիումին հայտնել շնորհակալություն թե քաղաքագլխին և թե սոց.ֆիդերալիստներին:

Շահխաթունյան - Ըներներ և հայրենակիցներ, ձգտելով բնորոշել ներկա քաղաքական մոմենտը, պետք է, իմ կարծիքով, բնորոշել ռուսական դեմոկրատիան և սոցիալիզմը, որ յուր մտայնությամբ զգալապես զանազանվում է եվրոպականից: Տեսանք, որ հեղափոխության ընթացքում ռուսական սոցիալիստ ինտելիգենցիան շատ առաջ է գնում յուր մտավոր ձգտումներով: Եվ դա դառնում է մի ռեալ հանգամանք: Այդ տեսակետից նայելով խնդրին, պատասխան պետք է տանք այն որոշման, որ անելու ենք: Աշխատավոր մասսան ինքը դառնալով գործոն, պիտի որոշի այն գիծը, որով գնալու ենք: Կոալիցիա այն մտքով, ինչ որ հասկանում ենք, չի կարող լինել: Այն կառավարության, որ կազմված է, կարող ենք հավանություն տալ, բայց դա կոալիցիա չէ, այլ մի համաձայնություն է, որով բուրժուազիան ընդառաջ է գնացել աշխատավոր մասսային: Եթե բուրժուազին անկեղծորեն ուզում է ընդառաջ գնալ, կամ ուզում է ապագայում յուր ձեռքն առնել իշխանությունը, կամ հայրենասիրական մի ժեստ է, մի զիջում է թույլի ուժեղի դեմ: Մեր առաջն է դրված ոչ թե կոալիցիա, այլ մի ծրագիր: Ոչ թե բացասաբար ենք վերաբերվում կոալիցիային, իբրև այդպիսաց, այլ ընդհակառակը, որովհետև ուժերը եկել և միասին գործում են: Այս տեսակետից կորոշենք միայն այն ծրագիրն աչքի առաջ ունենալ, և ըստ այնմ վարվել. Այդ ծրագիրն, որ ահնարին է դարձնում հողային հարցի լուծումը: Բուրժուազիան կաշկանդումներ է հարուցանում, որովհետև այդպիսի պահանջները նա չէ կարող տանել: 6 ամիս շարունակ մի կողմից դեմոկրատիայի մեջ պառակտումներ է ձգում, մյուս կողմից ծրագիրը չէր իրագործում: Այժմ բուրժուազիան ստիպված է համակերպվել: Մի կողմը յուր ծրագիրն է առաջ տանում, մյուսը զիջում է անում: Պետք է ուրեմն քննել այն ծրագիրը, թե արդյոք դեմոկրատիայի շահերին համեմատ ինչու՞մ նպտակահարմար են: Դեմոկրատիայի մեջ կան քայլեր, որոնք դատապարտման արժանի են: Այժմ դրված է այնպիսի ծրագիր, որը ժխտվում է նրա կողմից: Ավելին զիջումներ չեն կարող անել նա կառավարությանը:

Ինչ որ Ռուսաստանի վերաբերմամբ ենք ասում, նույնը պիտի ասենք հայերի վերաբերմամբ: Հայ բուրժուազիան իրեն հատուկ հարցերը չի լուծել, պյլ հայ դեմոկրատիան: Նա կտրված է եղել հայ մասսայից: Պատմական-տնտեսական ծրագիր չէ ներկայացրել: Նա բաց է արել դպրոցներ, թատրոններ, բայց տնտեսական, ազգային խնդիր չէ առաջ բերել: Այսօր, երբ Ռուսաստանի դեմոկրատիայի լոզունգներն ընդունում է հայ դեմոկրատիան, հայ լիբերալիզմն ստիպված է ընդունել: Հայ բուրժուազիան այսպիսի վայրկյանում պարտականություն զգաց հրաժարվելու յուր