Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրակցիաները տալիս են իրենց ճառախոսների ցուցակը:

Դաշնակցության կողմից Վ. Նավասարդյան և Քաջազնունի, Հ. ժ. կ. ՀԱռւսքելյան և Մելիք Ղարագյոգյան, ս.հեղ - Խոնդկարյան և Խ. Տեր-Ներսիպան, ս.դ. - Դարբինյան և Ղարաբեգյան, անկուսակցական - Մեսրոպ եպիսկոպոս:

Պրոֆ. Հակոբյան - Ես կուզեի սահմ[անադրական] ռամկ[ավար] և այդ ուղղությամբ մտածողների կողմից խոսել:

Խ. Տեր-Ներսիպան - Իբրև անհատի դեմ ենք, իսկ կուսակցության կողմից ոչինչ չունենք:

Մելիք-Ղարագյոզյան - Իմ ձայնը զիջում եմ պրոֆ. Հակոբյանին:

ԲԺ. Բռնապարտյան - Տաճկահայ գաղթականության մասին մեկը կարող է խոսել:

Նախ[ագահ] - Ընկեր Նավասարդյանը բացակա է: Խոսքը Մեսրոպ եպիսկոպոսինն է:

Մեսրոպ Եպիսկոպոս - Հայ ժողովրդի ներկայացուցիչներ, առաջին անգամն է, որ հնարավորություն ենք ունենում մեր մտքերը հայտնելու ազատորեն: Առանձին հաճույքով լսեցի, որ զանազան կուսակցության ներկայացուցիչներ զանազան բառերով նույն արտահայտություններն արին: Նախ թե մենք կապված ենք ռուս ժողովրդի հետ, և թե մեր գործերը պետք է վարենք ժողովրդական ոգով: Սա ամենա էականն է: 2), որ բոլոր կուսակցությունները կամենում են հաշտ մտքով տանել գործը: Այս պատերազմի ընթացքում շատ շփվեցինք և ծանոթացանք միմյանց հետ կարիքից: Ես ի՞նչ կգւրող եմ ասել: Տունը վնասվում է, հրդեհն ընկել է, և ռուս մարդիկ, որոնց հետ կապում ենք մեր բախտը, կռվում են և սկզբունքների մասին են խոսում: Նախ տունը փրկենք, ապա սկզբունքից խոսենք: Իբրև հոգևորական, ի պաշտոնե շփվեցի բոլորի հետ: Տեսա, որ հայ ժողովուրդը պահպանեց յուր որոշ վերաբերմունքը: Ես չեմ միջամտում այս կամ այն կուսակցության ծրագրի մեջ: Իբրև հոգևոր պաշտոնյա, կցանկանամ, որ հայ ժողովրդի կամքն այդպես էլ մնա: Կարիքները շատ են: Ես վերջացնում եմ: Գործի ժամանակ է: Թող հայ ժողովուրդը մեջ բերե յուր բոլոր լրջությունը:

Պրոֆ. Հակոբյան - Պր. պատգամավորնե՜ր, ես, որպես ոչ ռուսաքաղաքացի, խնդրեմ թույլ տաք իմ տեսակետները հայտնել այն սկզբունքների մասին, որ երեկ այստեղ հայտնեցին: Բոլորդ ալ արտահատվեցաք նույն տեսակետով ազգային բնազդային ողջամտություն ցույց տալով: Բոլորդ ալ հայտնեցիք այն տեսակետը, թե վրացիներու հետ համերաշխ պիտի ըլլանք, ինքնասիրության, ողջամտության հարցեր կան: Ես, իբրև ցավի, մյուս կողմե կխոսեմ համաժողովին, որ նույն հեռատեսությունն ունենանք, նույն ողջամտությունը ցուցանեք սահմանի այն կողմի նկատմամբ: Անցյալը պատմություն կմնա: Անցյալը, ինչ որ գործված է, պատմության կմնա: Այժմ այնպես պիտի ընել, որ որոշ սկզբունքներ, որոշ տեսակետներ անցնեն: Բոլորդ ալ մի տեսակետի վրա կանգնած եք: Ես թուրքիացի չեմ, պարզ հայ մըն եմ: Հայերուն հանեցին Թուրքիո հպատակութենե: Հոս ապաստանած հայերը թուրքահպատակ են, ռուսահպատակ ալ չեն: Մենք Հայաստանի հայերս, միջազգային դատին ենք հանձնած մեր խնդիրը: Դուք օգնեցեք ոչ Անգլիա[յի], ոչ ալ Ֆրանսիայի պես, հապա իբրև հայեր օգնեցեք: Էրզրումեն դաշնակցությունը բողոքած էր, թե իրենց ներկայացուցիչը չէ մտած կոմիտեի մեջ: Մենք թուրքահայերս,կխոնարհվենք բոլոր ռուս զինվորներու գերեզմանին առջև, բայց մենք դեռ ռուսահպատակ չենք և չենք կրնար միջամտել ռուսական գործերուն: Հոս կտեսնեմ զանազան հոսանքներ: ժողովը ցրվել առաջ, որոշ տեսակետ ընդունեցեք: Իբրև միջազգային հարց, աշխատենք և բաղձանք, որ հարցը լուծվի: Յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունք տրված է: Այդ ուղիով էլ ընթանանք և գործենք:

Խոնդկարյան (ս.հ.) նշեց, որ բուրժուազիան, իբրև կազմակերպված կուսակցություն, չկա: Կա միայն ապադասակարգային տարրերից կազմված