Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբակցություն: Նա կանգ առնելով ներկա մոմենտի վրա, մատնանշեց մի ելք թե դեմոկրատիան մի շարք սխալներ է արել, որովհետև չի գնացել այն ուղիով, որ ընդգրկել են կադետները: - Ինձ թվում է, թե այս մտայնությունը ցույց է տալիս, թե ինչքան ասվի, թե չկա բուրժուազական մտածելակերպ, այնքան ցույց է տալիս, որ նա գոյություն ունի: Ներկա մոմենտը վերլուծելիս չի կարելի կանգնել այն տեսակետի վրա, թե դեմոկրատիան յուր ուսերի վրա պիտի առնի: Եթե փաստ գոյություն ունի, թե նա կարող է տանել դեպի կործանում, պետք է ի նկատի առնել: Դրանք բուրժուազիան, նույնքան մեծամասնական են: Հայտարարությունները բավական չեն: Դուք նույնքան պետական հողի վրա եք կանգնած, որքան և նրանք: Ասում են, թե հեղափոխության սկզբում կար միահամուռ ցանկություն: Սխալ է: Մեղրամիսը մի քանի ժամ տևեց: Այն ժամանյակ, երբ Միլյուկովը հայտնեց Միխայիլ Ալեքսանդրովիչի անունը, բողոքեցին, թե ցենզավորականներ են: Այդ տարբերությունը երկու հոսանքի մեջ նկատվեց: Նպատակները հետո եկան, խորացան: Երկու մոմենտ, երկու տարբեր կարծիքների բախում առաջ եկավ: Մեկն ուզում էր կառավարություն կազմել այնպես, ինչպես ինքն էր ցանկանում, դարդանելյան տենչածներով, մյուսը հակառակը: Դեմոկրատիան հենվում էր այն ուժի վրա, որ ինքն ուներ: Բոլորիդ համար պարզ է, որ այժմ այն լոզունգները, ինչ որ դեմոկրատիան երևան հանեց, բուրժուազիան ինքն էլ ուներ: Նա պայքարը ծայրահեղ աստիճանի էր հասցրել, երբ տեսնում էր, որ յուր շահերը վտանգվում են, և այն ժամանակ նա դառնում էր большевик: Դեմոկրատիան նոր էր կառուցանում մի հասարակարգ: Պետությունը պետք է լիներ բուրժուազական: Մյուս կողմից ուներ մի խնդիր պատերազմ: Դեմոկրատիան չէր կարող բուրժուազական հասարակարգ ստեղծել, որովհետև զբաղված էր պատերազմով, որին ինքը հակառակ էր: Այս ներքին հակասությունը բուրժուազիան շահագործեց: Ես, ասաց նա,[1] եթե չանեք զիջում, կանեմ իմ արածը: Մեկն ասաց, մի շատ հարգելի անձնավորություն ինձ համար, թե պետք է ղեկը большевизм-ին տալ, որ կործանի երկիրը: Սա ինքը большевизация է: Սա անհեթեթ է: Դուք ուզւմ եք իշխանությունը հասցնել աբսուրդի, վտանգավար էքսպերիմենտ է: Եթե այնուհետև ուզենք վերստին ձեռք բերել, ոչ պետություն, ոչ էլ իշխանություն կտան ձեզ: Ես խոստովանում եմ, որ պետությունը կազմակերպելում յուր դրությունը և դերն ունի: Բայց և դեմը ունի: Դուք պետք է միջոց գտնեք, որպեսզի պետական գաղափարը մնա, բայց այն պետական, որ առաջ կար: Նա պետք է հրաժարվի պատերազմի մասին ունեցած աշխարհահայացքից: Եթե մենք ուզենանք էլ, դեմոկրատիան ինքը, չի հրաժարվիլ: Ներկա պետությունը ոչ այն պետությունն է, որ երևաց կադետների մեջ, այլ այն, որ դնում է սոցիալական ռեֆորմներ: Յուրաքանչյուր սրանից դուրս արածը ոչ թե հեղափոխություն, այլ бунт է: Սրանից դուրս большевизация է, թե ձախ և թե աջ կողմը:

Նախ[ագահն] - Ուղղում է большевизация-ի մասին ասածը, որ ակնարկվում էր Տ.Բեգգադյանի հասցեին ճառախոսի կողմից:

Նավասարդյան (դաշնակ.) - ճշմարտությունը որքան շատ կրկնվի, այնքան նա ակնհայտ կլինի: Ամեն մի օրգանիզմ շերտավորված է: Շերտավորված է նաև հայ ժողովուրդը: Բ. իշխան յուր վերջին մի շարադրության մեջ ասում է, թե Կովկասում ոչ մի ժողովուրդ այնպես շերտավորված չէ, որպես հայ ժողովուրդը: Բուրժուազիայի վրա դրված են եղել պարտականություններ, նա չի կատարել յուր միսիան: Այդ դերն ստանձնել է Հայ Հեղ[ափոխական] Դաշնակցությունը, այն միսիան, որ դուք պիտի կատարեք (ցույց տալով դեպի աջ Հ.ժ.կուս.): Նոյ ժորդանիան ասում էր, հայ ժողովուրդը թվական շերտավորված այն չէ տալիս, ինչ որ կարծում են: Պր.Ամիրյանն ասաց, թե դաշնակցությունը հայ ժողովրդի միսիայով չեկավ: Դուք գիտեք

Բուրժուազիան:

  1. Հավանաբար իշխան Բորիս Արղությանի մասին է խոսքը: