Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գերմ[անական] այն նկարը, որի տակ գրված է где кошка?: Այդ գրությունը ձև չէ, որ հոսանքի մեջ է գցել: Մեզ ասում են, դուք առաջարկում եք կոալիցիայի սկզբունքը: Այn՛, բայց վերապահությամբ: Ոչ մի հանցանք չկա այստեղ: Եվ այդ է պատճառը, որ ռուսական բուրժուազիան հանձին կադետների չէր կարոդ հանրապետությունն ընդգրկել, որ գալիս է նրանց համար գերեզմաններ փորելու: Միլյուկովն ասաց, թե իշխանությունը Միխայիլ Ալեքսանդովիչից են ստացել:

Ամիրյան (Հ.ժ.կ.) - Նա չի ասել, Մասլյաննիկովն է ասել:

Նավասարդյան (շարունակելով) - Ես ուզում Եմ, որ մի բան վերանա: Դրանով բոլորոս կշահենք: Ամեն մեկդ, որ արտահայտիչ եք որոշ օրգանիզացիայի, հայտարարեցեք: Կապիտալիզմը հարազատ է հեղափոխությանը, բայց դուրս եկեք առանց տաղտուկ մտքերի, որ որոշ ցեղերի արտահայտիչ եք: Ես հայտարարւմ եմ որ հայ դեմոկրատիան, հայ դաշնակցությունը չի կարոդ այլ մտածում ունենալ, քան թե այն կարծիքը, որ սոցիալիզմը պետք է գա: Հայ ժողովուրդը և դեմոկրատիան գերեզման չպիտի փորեն Ռուսաստանի և Ռուսաստանի դեմոկրատիայի համար: Մենք ընդունում ենք, որ դեմոկրատիան յուր տունը պիտի կառուցանե և ձեռք տա այն դեմոկրատիային, որ հարևան ժողովուրդների և ռուս ժողովրդի միջև կամուրջ պիտի լինի: Գերցենի խոսքը պիտի ընդունենք, թե Ռուսաստանն ապրում է մի րոպե, որ ամեն բան պիտի մոռանանք, բոլոր մտայնությունները մի կողմ դնենեք: Բուրցևն ասում է. ամբողջ 25 տարվա ընթացքում ոչինչ չեմ գրել օպոզիցիայի դեմ հօգուտ ապսոլյուտիզմի:

Դարբինյան (большевик)[1] - Քաղաքացիներ, ԳԱնանունն ասաց, որ կողմնակից է կոալիցիային: Նա պարզապես հայտարարեց, թե դեմոկրատիան պետք է բուրժուազիայի հետ զուգընթաց ընթանա, ծեռք-ծեռքի տված: Բայց ինչպես ձեռք տալ բուրժուազիային, երբ նա, հանձին Կոռնիլովի, եկավ յուր հարվածը հասցնելու հեղափոխության: 6 ամիս շարունակ այդ սկզբունքը գործ դրվեց, սակայն ոչինչ դուրս եկավ, ոչ միայն դուրս չեկավ, այլև երկիրը մատնվեց անիշխանության և քայքայման: եթե խոսք է լինում հարևան ազգերի հետ համերաշխ ընթանալու, դրա դեմ ոչինչ չի կարելի ասել, և պետք է մի ընդհանուր ուղի գտնել: Ինքս հայտարարում եմ, որ большевик եմ և որ ոչ մի զիջողություն դեմոկրատիայի ողմից կադետներին և կոալիցիոն մինիստրության:

Տեր-Ներսիսյան[2] (սոց. հեղ.) - Մեզանում չկար ոչ կազմակերպված բարժուազիա և ոչ կազմակերպված գյուղատնտեսություն: Պատերազմը մեզ զրկում է այն բարիքներից, որ տվեց հեղափոխությունը: Պետականության գաղափարի նկատմամբ ասում է, թե մեզանում հայրենասիրությունը տեղական է: Ամենքը մտածում են.-Եթե մեր նահանգն անվտանգ է, ուրեմն լավ է ամեն ինչ: Այսպես է և Ռւսաստանում, և մեզանում: Ինքն էլ համամիտ է այն տեսակետին, թե մենք պետք է ապված լինենք Ռուսաստանի հետ:

Քաջազնունին (դաշնակցական) գտնում է, որ մեր ժողովը չպետք է զբաղվի առավարության ձևի, պատերազմը շարունակեւու, թե ոչ և այլ այսպիսի հարցերով, որովհետև նրանք մեր որոշումներով չէ, որ պիտի որոշվեն: Մի բան կարող է կատարել մեր ժողովը, որի որոշումը նշանակություն կունենա, այն է պահանջել, որ ազգերի և ծայրագավառների վերաբերյալ հարցերն չվճռվեն այժմվանից, այլ հետաձգվեն ռուսական Սահմանադիր ժողովի որոշմանը: Մեր կողմից էր չպետք է այսպիսի հարցեր բարձրացնենք չդժվարացնելու համար Ռուսաստանի առանց այն էլ դժվար դրությունը: Եթե մենք կամենայինք, օգտվելով Ռուսաստանի թուլությունից, ազգային

  1. Մատթեոս Դարբիճյանն է (տես N N 56, 57. 58 փաստաթղթերը):
  2. Այս և հաջորդ հռետորների ելույթները, որ բաց են թողնվել տվյալ արխիվային գործում, 3 ջրերում ենք նույն ֆոնդի մեկ այլ գործից (N 21):