Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նվաճումներ անել, դա կլիներ դավաճանություն: Պետք է զգուշանանք և զգուշացնենք թե մեզ և թե մեր հարևաններին:

Հ. Առաքելյանը (Հայ ժող-կուսակ.) նկատում է, որ Հայ ժող. կուսակցությունը բուրժուական չէ, այլ ապադասակարգային, թեև նա հինգ-վեց ամիս է, որ կազմված է, բայց իրոք 30-40 տարվա գոյություն ունի: Դա այն «Մշակ»-ական հոսանքն է, որին մասնակցել են հայտնի հին դաշնակցականներ զավարյանը, Միքայելյանը... (բողոք, աղմուկ դաշնակցականների շարքում): Հայ ժող. կուսակցությունը հանձին նախկին գործիչների միշտ պաշտպանել է հայ գյուղացիությունը, կոոպերատիվն: Ինքը ևս ողջունում է համերաշխության սկզբունքը, եթե դա նպատակ ունի պաշտպանել հայ ժողովրդի կենսական շահերը: Մենք ազգային ծրագրի պահանջ չենք դնում դժվարություններ չհարուցանելու համար: Մենք պաշտպանում ենք կոալիցիոն կառավարության սկզբունքը և միանում ենք կառավարության արած հայտարարության:

Ղարաբեգյանը (սոց-դեմոկ.), առարկելով նախկին հռետորներին, գտնում է, որ կոալիցիոն կառավարությունը չի կարող փրկել Ռուսաստանը, որովհետև բուրժուազիան շահերով կապված է Ֆրանսիայի, Անգլիայի, Ամերիկայի կապիտալիստների հետ և նրանց է ծառայել (ձայներ «իսկ Գերմանիայի՞»): Այո , եթե կամենաք, նաև Գերմանիայի: Եթե բուրժուազիան պահանջում էր Դարդանելը, այ նրա համար էր, որ Եվրոպան ցորեն ստանա Ռուսաստանից, մինչդեռ Ռուսաստանին իրեն չի բավականացնում յուր ցորենը: Ինքը հակառակ է կոալիցիոն կառավարության սկզբունքին: Հայ ժող.կոաակցության մասին խոսելով, ասաց, թե գյուղերում շրջելով, տեսան, որ այդ կուսակցության անդամները միայն կուլակներն են, ոչ մի շիտակ գործիչ չկա այդ կուսակցության մեջ (բողոք, աղմուկ, «հետ վերցրեք ձեգր խոսքը» և այլն): Նախագահը հազիվ վերահաստատում է կարգը:

Վրացյանը (դաշանակ), պատասխանելով ընդդիմախոսներին, նկատում է, որ Հ. Առաքելյանը, իբրև հին մշակականների, հիշեց մի քանի անուններ, որոնց միշտ հայհոյել է: Ապա հերքում է այն հայտարարությունը, թե հայ ժողովրդի մեջ բուրժուական կուսակցություն գոյություն չունի: Ինքը պնդում է հակառակը, եթե կուսակցությունը կազմակերպվւսծ չէ, այնուամենայնիվ, գոյություն ունի բուրժուական իդեոլոգիա: Հեղափոխության ժամանակի առաջին կառվարությունը չէր կարող համապատասխան լինել դեմոկրատիայի պահանջներին, այլ նպատակ ուներ հեղափոխությունը շահագործել հօգուտ իմպերիալիզմի: Կադետների վերաբերմունքը դեպի հայկական հարցը, նեղուցները, արդյունք է բուրժուական տեսակետի: Այնտեղ գործում են գիտակցաբար, իսկ այստեղ նրանց հետևում են: Չպետք է հրաժարվել բոկրժուական կուսակցություն լինելուց: Բուրժուազիան մեծ դեր է կատարել և դեռ ունի կատարելու մեր մեջ, որովհետև կյանքը գնալու է հավասարագծի ուղղությամբ: Դառնալով Լ. Աթաբեկյանի հայտարարության, որ նրանք գալիս են պատասխանատու դեր վերցնելու իրանց վրա, ողջունում է այդ հայտարարությունը, հուսալով, որ այդ կուսակցությունը դիմելու է շինարար աշխատանքի հայ իրականության մեջ: Այժմ նա պետք է գործի դաշնակցության հետ, որ այսքան տարի մենակ է ղեկավարել հայ կյանքը, ենթարկվելով հարձակումների: Հողային խնդրի շուրջը, որտեղ ազգերի սորոտներում համերաշխություն պետք է ստեղծվի, երկու կուսակցությունն էլ նույն տեսակետի վրա են կանգնած: Կոալիցիայի վերաբերմամբ դարձյալ պնդում է, որ նա միակ միջոցն է համախմբելու հեղափոխության ուժերը երկու կողմից էլ և պաշտպանելու հեղափոխության նվաճումները: Սա կարևոր է մանավանդ մեր իրականության մեջ, որ տարբեր և ինքնուրույն պայմանների մեջ է ապրում:

Նախագահը հայտարարում է, որ ստացվել է մի նամակ, բողոք այն անարգական խոսքերի դեմ, որ ուղղված էին Հայ ժող. կուսակցության հասցեին: Այդ խոսքերն արտասանվելիս ինքն զբաղված լինելով, չի կարողացել լսել և հարկ եղած միջոցն ձեռք առնել: Պրեզիդիումը քննության առնելով այդ խոսքերը, հայտարարում