Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են նրանց անպատեհ և անվայել: Այնուհետև այս վիճաբանությունները վերջացած հայտարարելով, [նախագահն] առաջարկում է ֆրակցիաներին ներկայացնել իրենց բանաձևերը, որ և կատարվում է: Ապա նախագահն առաջարկում է ընտրել ֆրակցիաներից ներկայացուցիչներ այդ բանաձևերը ընդհանուր համաձայնության բերելու: Իսկ եթե որևէ ֆրակցիա ընդհանուր բանաձևին չի համաձայնի, ներկայացնի յուր առանձին բանաձևը:

Ֆրակցիաներն ընդունում են այս առաջարկությունը և ընտրում են Երկու- երկու անձ դաշնակցականներից Արարատյան և Վրացյան, Հայ ժող. կուսակցության կողմից Պապաջանյան և Վերմիշյան, սոց. հեղափոխականներից Աթաբեկյան և Տեր-Օհանյան, սոց. դեմոկրատներից[1] Իսախանյան և Անանուն և անկուսակցականներից Մանանդյան և Տեր-Միքայելյան:

Նիստի փակվում է 2½ ժամին:

Գ.20, թ.13-16, գ.21, թ.7-8:

N 5

Նիստ Դ

2 հոկիեմբերի 1917թ.

Նիստը բացվեց Արտիստական ընկերության դահլիճում, ժամի 11-ին (նախագահությամբ Հ.Քաջազնունու և ներկայությամբ 149 անդամի):

Կարդացվում է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (բոլշևիկների) Թիֆլիսի կոմիտեի կողմից, քարտուղար Ա Միկոյանի ստորագրությամբ և կոմիտեի կնիքով, մի հայտարարություն 1-ից հոկտեմբերի, որով հայտնվում է, թե այդ կուսակցությունը, թե ինչպես նաև Թիֆլիսի կոմիտեն, նաև Շուշվա և Ալեքսանդրապոլի իրենց կազմակերպությունները բոյկոտ են հայտարարել ազգային համախորհրդին և կարգադրել, որ իրենց անդամները նրան չմասնակցեն, իսկ Մ.Դարբինյանը կուսակցության շարքերից դուրս է գտնվում:

Այս առիթով Մ.Դարբինյանը տվել է գրավոր հայտարարություն,[2] թե ինքը խոսել է ոչ թե բոլշևիկների ֆրակցիայի կողմից, այլ որպես սոսկ մի անհատ, որ պատկանում է այդ հոսանքին:

Այդ հայտարարությունը ժողովն ընդունում է ի տեղեկություն:

Հ.Առաքելյանը հերթից դուրս հայտարարում է, թե Անդրանիկը հրավիրված է ճակատի պաշտպանության և ժող. կուսակցության ֆրակցիայի մեջ ոչ իբրև այդ կուսակցության պատկանող: Վահան Փափազյանը հայտնում է. որ Անդրանիկը հրավիրված է եղել Արևմտահայ խորհրդի կողմից: Դարձյալ հետևյալ ուղղումներն է անում Հ.Առաքելյանը յուր նախորդ օրվա ճառի մեջ.

1. Ասում են, թե ես Հայ.ժող. ֆրակցիան կոչել եմ մշակական: Դա սխալ է, որովհետև ֆրակցիայի մեջ կան և ոչ մշակականներ:

2. Հին դաշնակցականների և «Մշւսկ»-ի [միջև] եղած կապի մասին ասածներս իմ անձնական մտքերն էին և ոչ ֆրակցիայի: 3. Մյուս ասածներս ֆրակցիայի կողմից են:

Կարդացվում է Թիֆլիսում նոր կազմակերպված Աշխատավորական ժողովրդական սոց.կուսակցության ողջույնի հեռագիրը համախորհրդին, որը ժողովն ընդանում է ծափահարությամբ և հանձնարարում է պրեզիդիումին շնորհակալություն հայտնել:

  1. Տե՛ս N 56 փաստաթուղթը:
  2. Տե՛ս N 71 փաստաթուղթը: